Play Video

Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված ռազմավարական նպատակներից մեկը սփյուռքում կրթական գործընթացի բարելավումն ու արդիականացումն է, Հայաստանի կրթության և մշակույթի արտահանումն ու հանրահռչակումը:

Սփյուռքի հայ երեխաներին և մեծահասակներին հայագիտական կրթություն առաջարկող M.A.M. կրթական շարժման գործունեության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և շարժման հիմնադիր անդամ, կրթության հոգեբան Արաքս Առաքելյանը:

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search