Play Video

Այն մակարդակում, որտեղ մենք գտնվում ենք, քայլում ենք կոշիկներով, խնդիրներ կան, որ լուծում չունեն, որովհետև դու այլ թափ ես ուզում հաղորդել, ուզում ես կարգավիճակը փոխել, ուզում ես գետնից կտրել երեխային, նրա ուսուցչին, հետո նաև ծնողին, հասարակությանը: Առաջացավ «Հանրակրթությունն անիվների վրա», երբ երեխան, ուսուցիչը չմուշկի վրա պետք է կանգնեն, սովորական կոշիկներին փոխարինեցին անիվները: Եվ պարզվեց, որ ինչքան առողջ բան կա՝ ճաշակով, հետաքրքիր, կենսական, կենդանի, հայտնվում է չմուշկի վրա, մնացած ամեն ինչ մնում է ներքևում. մարդուն լրացուցիչ խթան են տալիս, և սկսվում է կենդանի մի պրոցես՝ և՛ քո ճանապարհները փոխելու, և՛ անցած ճանապարհներին նայելու, և՛ քո թաղին, և՛ քո կյանքին: Այսինքն սկսվում է ֆիզիկական շարժում, որն իր հետ բերում է փոխհամագործակցություն, ընդ որում մտնում ես խելամիտ, պարզ և էժան լուծումների շրջան, քանի որ մեր իրականության մեջ ռեսուրսները սահմանափակ են:

Կան հայտնի և լավ հաստատություններ, որոնք հավաքում են երեխաներին, պատրաստում, և իրենք էլ գիտեն, որ այդ երեխան Հայաստանի հետ կապ չի ունենալու, գնալու է այդ երեխան և չի վերադառնալու, չվող թռչուն էլ չի, գնալու է, հետ չգա Հայաստան, բայց պետական մակարդակով դա համարում ենք Հայաստանի փրկության ծրագիր…

Դիտեք նաև՝

Search