Play Video

Չնայած այն, որ քննադատական մտածողությունը քննական դատողությունն է, այսօր այն կորցրել է իր իմաստը, և մենք հաճախ քննադատություն ասելով՝ հասկանում ենք բացասական կոնոտացիայով եզրահանգումներ կամ գնահատականներ տալ: Քննադատական կամ քննական մտածողությունը նույնականացնում են նաև ռեֆլեկտիվ մտածողության հետ, և եթե նայենք այս տեսանկյունից՝ քննական մտածողության հինգ փուլ կա: Առաջին փուլն այն է, երբ մենք փորձում ենք ճանաչել մեր խնդիրը, փորձում ենք տարբեր կողմերից զարգացնել, առաջ գնալ, սցենարներ մշակել, որպեսզի հասկանանք, թե որն է մեր խնդիրը: Երկրորդը փուլը խնդիրը սահմանելն է, ձևակերպելը: Երրորդ փուլում, երբ արդեն ձևակերպել ենք խնդիրը, փորձում ենք ուսումնասիրել, դա զուգորդվում է փաստերի հավաքագրմամբ, այլ մեթոդների կիրառմամբ: Չորրորդ և հինգերորդ փուլերը կիրառման և գնահատման փուլերն են: Գտած պատասխանները փորձում ենք կիրառել, մեր գտած լուծումները մեր խնդիրը լուծո՞ւմ են արդյոք, այնուհետև սահմանում ենք մեր հիպոթեզը՝ ասելով, որ ապացուցել ենք կամ չենք ապացուցել:

Քննական մտածողությունը մասնագիտական որա՞կ է, թե՞ քաղաքացիական: Հնարավոր է արդյոք, որ օր.՝ ես, ֆիզիկայի լաբորատորիայում կամ ֆիզիկայի դասաժամին լինեմ քննական մտածող մասնագետ, դուրս գամ ֆիզիկայի լաբորատորիայից փողոց՝ դեպի հասարակական կյանք և դառնամ հարմարվող, լռող, անտարբեր քաղաքացի…

Դիտեք նաև՝

Search