Play Video

Առավել զարգացող երկրներում անընդհատ սովորելու անհրաժեշտությունն ավելի մեծ է: Եվ գուցե դա է, որ այդ երկրների զարգացումը մղում է առաջ, և զարգացող երկրներն առավել արագ են սկսում զարգանալ: Դեռևս անցած դարի 90-ական թվականներին փորձ արվեց պաշտոնապես տարանջատել կամ սահմանել ուսումնառության երեք տեսակ:

2000թ. արդեն պաշտոնական փաստաթղթով Եվրամիությունը սահմանեց ուսումնառության 3 տեսակ՝ 1) ֆորմալ, 2) ոչ ֆորմալ, 3) ինֆորմալ: Եվրամիության այս փաստաթղթին հաջորդեց ՄԱԿ- ի համապատասխան փաստաթուղթը: Ուսումնառության տեսակների այս տարանջատումը շատ կարևոր էր վիճակագրության վարման, քաղաքականության մշակման և կենսագործման տեսանկյունից: Ոչ ֆորմալ, ինֆորմալ ուսումնառությունների արդյունքների վավերացումը նաև սոցիալական խնդիր է լուծում,կրճատում է ուսումնառության տևողությունը: Այսինքն, մարդը, որը տիրապետում է արդեն շատ գիտելիքների, կարիք չունի նորից գնալու երկու, երեք և ավելի տարի սովորելու, անցնելու ամբողջ համալսարանական կամ քոլեջային ծրագիրը: Նա պարզապես կարող է լրացնել իր գիտելիքների մեջ եղած որոշ բացերը՝ ավելի քիչ ժամանակ ու միջոցներ ծախսելով…

Դիտեք նաև՝

Search