Play Video

ԽՍՀՄ-ի փլուզումից արդեն երեք տասնամյակ է անցել: Այդ երեք տասնամյակները շատ բուռն էին զարգանում բոլոր հանրապետություններում, ԽՍՀՄ նախկին գաղութներում, ինչպես նաև ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Սակայն երեք տասնամյակ ձգվող այդ փլուզման գործընթացն ապրում է գծային պատմության զարգացման մի տրամաբանություն: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի վայրիվերումներով էր զարգանում այս ժամանակահատվածը, բայց եթե այդ վայրիվերումները արտածենք ամբողջ 20-րդ դարի զարգացման վրա, կարող ենք տեսնել, որ նմանատիպ վայրիվերումներ տեղի ունենում էին և դրանք կապված էին արդիությունների ողջ ժամանակաշրջանի տրամաբանության զարգացման հետ: Խորհրդային Միությունը ամենավիճելի նախագծերից մեկն էր, որը շատ դժվար է հասկանալ խորհրդային կամ հետխորհրդային մարդկանց կամ հասարակությունների պատկերացումների տեսանկյունից՝ արդյո՞ք խորհրդային նախագիծը արդի նախագիծ էր, թե՞ ոչ: Մինչ օրս այս հարցն առաջացնում է շատ տարաբնույթ ընկալումներ և տեսակետներ:

70-ականներից ի վեր մենք կարող ենք հետևել ինչպես խորհրդային տնտեսության մեջ, հասարակական զարգացման գործընթացներում որոշակի գործընթացներ են սկսվում, որոնք շատ դժվար է համեմատել սոցիալիստական կացութաձևի հետ. սպառողական մշակույթի ձևավորում, տնտեսական համակարգի ձևափոխում, տնտեսության ազատականացում, ինչպես նաև ողջ համակարգի կազմալուծումը:

Սակայն պատկերացումների մեջ գոյություն ունեցող այդ երկվությունը, կապված այն բանի հետ, թե վերջին հաշվով՝ ի՞նչ հասարակոարգ էր դա,  արդյո՞ք գլոբալ առումով այն փոփոխել էր ինչ-որ ընկալումներ, կառուցվածքներ, դրույթներ՝ հասարակական փոխհարաբերությունների, հանրային բարիքի բաշխման սկզբունքների հետ կապված:

Եթե մենք անդրադառնում ենք քաղաքային միջավայրերի տրանսֆորմացիոն գործընթացներին, որ տեղի են ունեցել այս երեք տասնամյակների ընթացքում, համադրելով այն նշածս «նորմալացման ուրվականի» առկայության հետ, մենք կարող ենք զուգահառներ տեսնել նշածս նույն հակասական հանրային ընկալումների հետ, երբ հանրություններն ապրելով արդի հասարակարգում, որը 20-րդ դարի սկզբում առաջ էր քաշել հանրային հարաբերությունների վերանայման և հանրային բարիքի բաշխման նոր սկզբունքների հետ կապված դրույթներ, որոնք հաստատագրված էին օրենքով և ժամանակի ընթացքում ի կատար էին ածվում:

Զեկույցի սեղմագրի անգլերեն տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ՝ The Spectre of Normalization

Դիտեք նաև՝

Search