Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2019 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

  • Արդյո՞ք նախատեսվում էր պետական պաշտոնի զբաղեցումը. մշակութային ժառանգության պահպանման ակտիվիստից մինչև փոխնախարար;
  • Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում հուշարձանների ներկա իրավիճակը. պետական քաղաքականությա՞մբ, պետական ինստիտուտների անկատարությա՞մբ, մարդկանց մտածելակերպո՞վ;
  • Ի՞նչ է մշակութային քաղաքականությունը և ինչպե՞ս է մշակվում Հայաստանում;
  • Արդյո՞ք մշակութային քաղաքականությունը կարող է լինել հանրության շրջանում պետական քաղաքականությունը ընկալելի դարձնելու միջոց. Արցախի հիմնախնդրի օրինակը;
  • Արդյո՞ք պետությունը պետք է միջամտի մշակույթի զարգացմանը. լիբերալ և սոցիալիստական մոտեցումներ;
  • Մշակույթի բացարձակ ազատությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ մի քանի հարուստ մարդկանց անձնական ճաշակը թելադրի մշակութային զարգացման ուղղությունը;
  • Արդյո՞ք ազգային պետության մեջ կարող է լինել ազգապահպանության խնդիր, և արդյո՞ք էլեկտրոնային երաժշտությունը, ռոքը կամ ժամանակակից արվեստը կարող են լինել ազգային մշակույթի մասը;
  • Արդյո՞ք տարիների ընթացքում պետությունից ֆինանսավորում ստացել են հիմնականում լոյալ մտավորականներն ու մշակութային գործիչները;
  • Ինչպե՞ս է որոշվում մշակութային արտադրանքի որակը. արդյո՞ք կան հստակ մեխանիզմներ;
  • Մշակութային ժառանգության կենսունակության և շարունակականության կարևորությունը;
  • Քաղված դասերը. սահմանափակ հնարավորություններ:

Դիտեք նաև՝

Search