Play Video

Պոստմոդեռնի նարատիվի մեջ շատ մեծ դեր է խաղում ժամանակը, և ամենամեծ խնդիրն է ներկայի, անցյալի և ապագայի հարաբերակցությունը:

Պոստմոդեռնիզմին հատուկ է ժամանակի գրավոր արձանագրության, այսինքն` պատմության դեմ արշավը: Մարդիկ հաճախ պատմությունը պատկերացնում են գծային զարգացման մեջ, թե ինչպես են դեպքերը միմյանց հաջորդում նախնադարից մինչև մեր օրեր, ինչպես են մարդիկ իրար փոխանցում իշխանություններ, ինչպես են արքայություններ կործանվում: Բայց իրականում, ըստ Միշել Ֆուկոյի, պատմականությունը (historicity) միայն մոդեռնին է բնորոշ: Տոտալական մոդեռն գծային մշակույթի մեջ անպայման պետք է լինի սահմանազատում անցյալի և ներկայի միջև: Մինչդեռ պոստմոդեռնիզմի ողջ խնդիրը գենեալոգիայի, օնտոլոգիայի և դեկոնստրուկցիայի միջոցով այդ սահմանազատումը կոտրելն է, և դեռ ավելին, ռացիոնալ մտածողության բոլոր հնարավոր գիտելիքի նախապայմանները վերացնելը:

Դիտեք նաև՝

Search