Play Video

ԽՈՐՀՐԴԱՅԻՆԸ ՀԵՏԽՈՐՀԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

(փողոցների անվականոչության  մի  նախաձեռնության շուրջ)

2017թ. օգոստոսին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը վերանվանելու մի շարք փողոցներ, որոնք կրում են խորհրդային անցյալը մարմնավորվող գործիչների առաջ բերեց հասարակական բուռն քննարկումներ, որոնք  ոչ այնքան անցյալի վերաիմաստավորման ուղղությամբ ընթացան, այլև ակտիվորեն վերարտադրում էին կաղապարներ ու գնահատականներ, որոնք թույլ են տալիս այդ  գործընթացը դիտարկելու Հայաստանում նոր քարոզչական ֆոնի մասին, այսպես կոչված, հակասովետականության/տոտալիտարականության և ազգայնականության միահյուսմամբ:

Ընդ որում նման նման սիբիոզ թերևս կարելի է դիտարկել 1990թթ.ական թթ, սակայն այդ ժամանակ դա հեղափոխության հաղթանակի, անկախության վերականգնման, ըստ այդմ էլ դեպի  ապագային միտված համատեքստում էր, որը տեղավորվում է հեղափոխական մշակույթի շրջանակում, քանի որ հաղթանակը տվյալ գաղափարա-քաղաքական համակարգի դեմ էր, և այն պետք է վավերացվեր նաև այդ կերպ:[1]

Ներկայումս, սակայն, այն ունի այլ  բնույթ: Հակաբոլշևիզմը (հակասովետականություն), հակա- տոտալիտարականությունը, որն իր բնույթով ընդունված է համարել ընդդեմ է բռնատիրության, բռնության, խմբային  ու անհատական թիրախավորմանը՝  սիմվոլիկ ու իրակական առումով կապված այս կամ այն քաղաքական կամ պետական համատեքստի հետ, տվյալ անվանափոխության նախաձեռնութան շրջանակում զուգակցված ազգայնականության հետ,  վերարտադրում  է նույն տոտալիտար մտածողությունն ու մոտեցումները՝  ծնելով «ազգային» կամ «պետական դավաճանների»  դիսկուրս նաև… փնտրտուք՝  ուղղված անցյալի գործիչների դեմ անհատապես, կամ որպես խմբային թիրախ՝ ընդդեմ  «հայ բոլշևիկների»:

Օրինակ՝ խմբային թիրախավորման ներքո հայտնվում է Ա. Ամիրյանը, որն եղել է մինչ 1906թ եղել ՀՅԴ անդամ, ապա 1910թ սկսած hարել բոլշևիկներին, դարձել Բաքվի 26 կոմիսարներից մեկը, ու զոհվել 1918թ, ու բնականաբար որևէ կապ չի ունեցել ոչ հետագա ստալինյան բռնաճնշումների, ոչ էլ Հայաստանի խորհրդայնացման հակասական էջերի հետ: Ավելին, հետխորհդային Հայաստանում «Բաքվի Կումունայի» դերը մասնակի ազգայնացվեց, հակառակը՝ Ադրբեջանում Կոմիսարները  դարձան «պետական հանցագործներ», «հայ ազգայանականներ»՝ մեղադրվելով այսպես կոչված «ադրբեջանցիների ցեղասպանության» համար, որտեղ  վերացվեցին Կումունայի հետ կապված հուշարձանները, դամբարանը, այլ հիշատակություններ, փողոցների անվանումները ու նաև խստորեն հետևելով, որ այն որևէ կերպ դուրս չգա  սահմանված «պետական հանցագործների» պետականորեն թելադրված շրջանակից:[2] Ա. Ամիրյանի եղբայր Թ. Ամիրյանը, եղել է ՀՅԴ անդամ, կումունայի զորքերի հրամանատար, ու  գնդակահարվել կումունարների հետ՝ դառնալով 26-րդը:  Այս համատեքստում «հակաբոլշևիկյան» պայքարը դառնում զուտ քաղաքական-գաղափարախոսական պայքար անցյալի  նկատմամբ՝  թելադրված ներկա քաղաքական նախասիրություններով:

Հարկ է նաև ընդգծել, որ թիրախավորվում են հիմնականում «հեղափոխականները», իսկ ուշ շրջանի՝ կոմունիստական նոմենկլատուրայի գործիչները մնում են անձեռնամխելի, թերևս համարվելով «մերը»:

Այստեղ խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք մեր անցայլը, արտածված քաղաքային լանդշաֆտում, տեսնում ենք ավելի լայն համատեքստում, որը հատվում է նաև այլ անցյալների (օր. խորհրդային) հետ, դուրս բերելով ավելի այլ շրջանակներ, ցույց տալով որ այն նաև արտատարածական է, միանշանակ ու միագիծ չէ,  թե՞ այն տեսնում բացառապես միագիծ «ազգային» կամ «հերոսական» նարատիվի  մեջ:

Հետաքրքրական, որ քարոզչական կաղապարներներն ու գնահատականները՝ «դավաճանների» ու «պետական հանցագործների» մասին ոչ թե հանրային ու համացանցային քննարկումների հետևանք են կամ արդյունք, այլ միանգամից ելակետային դարձան համապատասխան քաղաքակական տեքստերում՝ որպես  միանշանակ գնահատական ու քարոզչական կաղապար հակասական անցյալի կերպարների նկատմամբ:  Քաղաքական ուժը սահմանում  է, թե ո՞վքեր են եղել  «պետական դավաճանները» կամ «հանցագործները» անցյալում: Այդ համատեքստում անվանափոխությունը դառնում է  պատիժ:

Պատմության հակասական էջերը դառնում են քարոզչություն՝  հասարակությանը հարկադրելով անցյալը տեսնել բացառապես «հերոսների» և «դավաճանների» հակադրության մեջ, որը փակուղային է, քանի որ հարցը դուրս է դնում քննական մտածողության ու ռացիոնալ դիսկուրսի շրջանակից:

Քարոզչության միջոցով հանրությանը փոխան­ցվում է այլընտրանքի, վիճարկման և երկխոսության հնարավորություն չտվող վերաբերմունք ու կարծիք, որը վերածում է որպես «միակ ու անհերքելի» ճշմարտության:

Այդ քննարկումներում «դավաճաններ» կամ նման որակումները գործածվում են ոչ միայն անցյալի գործիչների նկատմամբ, այլև մտնում են իրականություն՝ պիտակավորելով հակընդդեմ տեսակետ ունեցողներին՝ անցյալի նկատմամբ քաղաքականացված կամ գաղափարականացված անհանդուրժողականությունը վերարտադրելով ներկայում:

Միևնույն ժամանակ հասարակությանը պարտադրվում է խորհրդային անցյալի հատկապես վաղ շրջանի (1920թ-ական թթ.) հակասական էջերի գնահատման «դավաճանններ – հերոսներ» մոդել,  որը  հավակնում է դառնալ  նարրատիվ:

Մի անցյալի ու պատմական հանգույցի վերաբերյալ, որը խնդրահարույց և բարդ է, նաև այն պատճառով, որ այդ թեմատիկան քաղաքականացված ու գաղափարականցված է եղել ու ներկայումս ևս փորձ է արվում հոմոգենիզացված մոտեցումներով ծածկել ժամանակաշրջանի ու գործիչների հակասականությունը:

Եթե անցյալը օգտագործվում է որպես քաղաքական գործիք, ապա պատմության հակասական էջերը դառնում են քարոզչության միջոց, համարեցնելով ժամանակակից գաղափարաքաղաքական նախասիրություններին՝ բնականաբար, հակասական էջերի ու փաստերի անտեսման, ընտրաբար մոտեցման կամ էլ նույնիսկ խեղաթյուրման միջոցով:

Օրինակ՝ այս քննարկումների շրջանակում շրջանառվում է Սարգիս Կասյանի անունը որի կերպարը իր հակասականությամբ բավական հետաքրքիր է, որովհետև արդեն 20-ական թթ. իր կուսակից ծայահեղական թևի ներկայացուցիչները սկսեցին մեղադրել նրան Հայաստանում խորհրդայանցման ձախողման համար՝ մեղադրելով բռնաճշումներին դեմ լինելու և արգելակելու մեջ, իսկ ներակայումս պատասխանատու է համարվում է 1920-21 թ. բռնաճնշումների համար:

Ընդունելով հանդերձ, որ քաղաքական-հեղափոխական գործիչները միանշանակ լինել չեն կարող, պետք է նկատել, որ սկսած 1920թ. դեկտեմբերից նա հետևողականորեն ու սկզբունքորեն դեմ է եղել բռնաճնշումների քաղաքականությանը, պայքարել դրա դեմ, որի հետևանքով Հայաստանի կոմունիստական իշխանության ներսում առաջանում են սուր տարաձայնություններ, որոնք հանգեցնում են ճգնաժամի՝  բերելով Ս. Կասյանի ու Ա. Մռավյանի լիազորությունների դադարեցմանը 1921 փետրվարի սկզբներին:

Միևնույն ժամանակ լռության է մատնվում այն, որ Ս. Կասյանը 1921թ. հունվարին շատ հայ սպաների հետ միասին աքսորից ազատում է նաև Հ. Թումանյանի որդուն Համլիկ Թումանյանին:[3]

Մեկ այլ դեպքում Ս. Կասյանին վերագրվում է նաև մի փաստաթուղթ-հրահանգ-թռուցիկ իբրև թե հայկական բանակի կազմալուծման մասին, որը սակայն, համարվում է  կեղծ՝  ժամանակակից ուղղագրությամբ, առանց ստորագրությունների ու կնիքի, գործող անձանց սխալ մատնանշմամբ:[4] Այն թվագրված է 1920 սեպտեմբերի 20-ով, սակայն Ս. Կասյանը ՀԿԿ կենտկոմի անդամ է դարձել 1920 նոյմբերի 11 -ին:[5]

Կարծում ենք, այս նախաձեռնության ու դրա հետ կապված քննարկումների վերլուծական ու հանրային իմաստավորումը այժմեական է ոչ միայն խորհրդային անցյալի վերաիմաստավորման շրջանակում, այլև հաղթահարելու բարդ անցյալը միանշանակ գնահատականներով ու հոմոգենիզացված մոտեցումներով սահմանելու գայթակղությունը:

[1] Левон Абрамян, БОРЬБА С ПАМЯТНИКАМИ И ПАМЯТЬЮ

В ПОСТСОВЕТСКОМ ПРОСТРАНСТВЕ, (на примере Армении), Acta Slavica Iaponica, Tomus XX, 2003, c.25-49.

[2]  Օրինակ՝ 2017 սեպտեմբերին  Բաքվում  կումունայի հետ կապվեց  «26»  անունը կրող սրճարանի փակումը ,  որի հետևանքով  սեփականատերիոջ  նկատմամբ  սկսվեցին  հետապնդումները:

[3]  Կլիմենտ Հարությունյան, Հայկական ազգային զորամիավորումները, 1918– 1945 թվականներին. Երևան, 2002, էջ 90:

[4]  Օրինակ, այդ մասին նշում է  ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը,

[5]  Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր, 4,  էջ 439

Դիտեք նաև՝

Search