Play Video

Ապրիլի 8-ից մինչև մայիսի 2-ը Գաֆեսճյան կենտրոնում անցկացվելու է «Հիշողության հայացք» փառատոնը: Ցանկություն կար ներկայացնել թե՛ արվեստի տեսակներ՝ ժամանակակից պար, երաժշտություն, թե՛ պերֆորմանսներ, թե՛ վիդեոարտ,  թե՛ ստվերարվեստ, ինչպես նաև օգտագործել այնպիսի բաղադրատարրեր, որոնք ուղղակի կերպով ազդում են զգայարաններին, այսինքն՝ լույսն ու հատկապես՝ բույրը: Փառատոնի  չորս օրերին լինելու են պրեմիերաներ, և արտիստական խմբերից յուրաքանչյուրը փաստացի ունենալու է մեկ շաբաթ փորձելու հնարավորություն, չեն օգտագործվելու բեմ, կուլիս, վարագույր և թատրոնին բնորոշ այլ հասկացողություններ, կարևորվում է տեղանքը, այսինքն այն տարածքը, ուր լինելու է այդ պերֆորմանսը: Եվ, փաստորեն, սա ավելի ընթացք փառատոն է, պրոցես փառատոն…

Ի սկզբանե հետաքրքրում էր ընթացիկության մեջ հիշողության ներմուծումը, վերջ ի վերջո մենք ունե՞նք հիշողություն, թե ոչ, մենք կարո՞ղ ենք պնդել, թե այդ հիշողությունն այնպիսին է, որ կարող ենք դա նաև ներկայացնել: Մեր արագացված կյանքի մեջ մենք չենք կարող ընդգրկել ամեն ինչ, մենք դառնում ենք ֆրագմենտար ապրող էակներ, և այդ ֆրագմենտացիայի մեջ հիշողությունն էլ է դառնում հատվածային:

Դիտեք նաև՝

Search