Play Video

Իսրայելի բնակեցումը Պաղեստինում հրեաներով արմատներով գնում է նախաաստվածաշնչյան ժամանակներ: «Պաղեստին» անվանումը ծագում է հունարենից և վերաբերում է ցեղախմբի: Իսրայել պետությունը ստեղծվում է Սավուղի և Դավթի ժամանակ, այնուհետև, կառուցվում է Սողոմոնի տաճարը՝ այն ժամանակվա պատկերացումների համաձայն հսկայական և շքեղագույն մի կառույց, որի հետ կապված պատմությունները դառնում են հրեա ժողովրդի պատմամշակութային գիտակցության առանցքներից մեկը: Մի շարք պատճառներով պետությունը բաժանվում է երկու մասի՝ Իսրայելի և Հուդայի, իսկ այնուհետև ընկնում է Բաբելոնի, Ասորեստանի լծի տակ: 70թ. Հռոմի կայսր Տիտոսը՝ Վեսպասիանոսի որդին, գրավում է Իսրայելը, քանդում է տաճարն ու արգելում է հրեաներին բնակվել Երուսաղեմում: 7-րդ դարում պարսիկները հրեաների օգնությամբ գրավեցին Երուսաղեմը, այնուհետև, բյուզանդացիները կրկին վտարեցին հրեաներին Երուսաղեմից: Խալիֆայության ժամանակաշրջանում հրեաները կրկին չունեցան հնարավորություն վերադառնալ Երուսաղեմ: Այսպսես շարունակվեց հաջորդ դարերի ընթացում, մինչդեռ հրեաները, մնալով առանց հայրենիքի, սփռված լինելով ողջ աշխարհով մեկ, կառուցում էին սեփական համակարգը:

1897թ. ստեղծվեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, որի որոշմամբ պիտի ձեռնարկվեին բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հրեա ժողովուրդը միավորվի հայրենիքում՝ Իսրայելի հողում, որտեղ այդ ժամանակ հրեաներ գրեթե չէին ապրում: Կազմակերպությունը սկսեց նպաստել, որ հրեաները սկսեն տեղափոխվել Իսրայել. այդ նպատակով ստեղծվեցին Համաշխարհային հրեական բանկը և Պաղեստինյան բանկը, Հրեական գործակալությունը և այլն: Հսկայական միջոցների ու կազմակերպչական ջանքերի ներգրավմամբ Իսրայելում գյուղատնտեսական հողեր գնվեցին, հիմնվեց մի քաղաք՝ Թել Ավիվը, որի բնակչությունը 1934թ. դրությամբ արդեն 60000 մարդ էր: Բացվեցին բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ, մշակութային կենտրոններ, առողջապահական կառույցներ և այլն: Ներգաղթածների համար ստեղծվեց երկու տեսակի բնակավայր: Առաջինը հիմնված էր բացարձակ հանրայնության վրա, երկրորդում հանրային էր միայն հողը, իսկ մնացածը՝ մասնավոր սեփականություն: Սա հնարավոր եղավ ազատության, անկախության գիտակցման և ստեղծագործականության շնորհիվ: 1917թ. լորդ Ռոթշիլդը դիմում է Բրիտանական կայսրության արտգործնախարար Արթուր Բալֆուրին, և պատասխան է ստանում հեռագիր, որն այսօր հայտնի է որպես Բալֆուրի հռչակագիր և ողջունում էր հրեաների վերաբնակեցումն իրենց հայրենիքում: Վերաբնակեցումը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ և բնիկ էթնիկ և կոնֆեսիոնալ այլ միավորների հետ կոնֆլիկտների բացառում, սակայն, այս դրույթները վերանայվեցին և փոխվեցին ժամանակի ընթացքում: Արդեն 1930թթ. վերջին Բրիտանիան լուրջ խնդիրներ ունեցավ նորաբնակ հրեաների հետ, քանի որ վերջիններս ուղղակի դուրս էին մղում տեղի արաբ բնակչությանը, որը հիմնականում կազմված էր քոչվոր ցեղերից և չէին ընկալում սահմանների գաղափարը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հրեական առաջնորդները բանակցում էին Ռուզվելտի և Ստալինի հետ: Ստալինը կողմ էր հրեաների վերաբնակեցմանը և իսրայելական պետության ստեղծմանը, սակայն, Ռուզվելտը ենթադրում էր, որ Իսրայելի ստեղծումը կնվազեցնի բրիտանական ազդեցությունը Միջին Արևելքում: Թրումենի նախագահության օրոք այս խնդիրը լուծվեց:

Իսրայելի ստեղծումը բացարձակ արարչական գործողություն էր: Այս ժամանակաշրջանը բնորոշվում է որպես «լեզուների պատերազմ». Պաղեստին ներգաղթում էին աշխարհի տարբեր ծայրերում բնակված հրեաներ, որոնք չունեին ընդհանուր լեզու և խոսում էին իդիշ, եբրայերեն կամ ահռասարակ չէին տիրապետում հրեական լեզվի և խոսում էին ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, գերմաներեն և այլն: Խնդիրը լուծելուն ձեռնամուխ եղավ Լեյզեր-Իցհոկ Պերելմանը, որը ստեղծեց ժամանակակից եբրայերենը: Պերելմանի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ զանգվածայնորեն կազմակերպել եբրայերենի ուսուցումը:

  • Նորաստեղծ երկրում կրոնը անջատված չէր պետությունից, սակայն, ոչ էլ միացված էր պետությանը: Կրոնը չէր կրում պաշտոնական կարգավիճակ, բայց, օրինակ, հնարավորություն էր տալիս Իսրայելի քաղաքացիություն ստանալ անգամ հուդայականություն դավանած անձանց թոռներին:
  • Իսրայելը մասնագետներ ներգրավելու միջոցով ստեղծել է ինտենսիվ գյուղատնտեսության համակարգ, որն այսօր թույլ է տալիս գյուղատնտեսական մթերք արտահանել տարբեր երկրներ:
  • Բարձրորակ կրթության շնորհիվ Իսրայելն այսօր ինժեներների թվով առաջինն է աշխարհում:
  • Բնակչության 42%-ն ավարտել է քոլեջներ կամ համալսարաններ, որոնք շատ բարձր որակի են: Իսրայելն ու հրեական համայնքներն աշխարհի լավագույն համալսարաններում ունեն հրեաների համար նախատեսված քվոտաներ:
  • Պետության առաջին օրվանից զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը և ռազմական այնպիսի արտադրանքին, որը պահանջում է ոչ թե մեծ քանակի հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիաներ և վարպետություն՝ բարձրակարգ մասնագետներ: Այսօր Իսրայելը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում առաջատար երկրներից մեկն է:  

Դիտեք նաև՝

Search