Play Video

Մշակութային ժառանգության պահպանության քաղաքականությունն ունի մի քանի ենթակետ՝ շտեմանավորումն ու նույնականացումը, պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ քայլերը։ Պահպանության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է էթիկական սկզբունքների կիրառում։ Մշակութային ժառանգության բաղադրիչ ունեցող ցանկացած ծրագիր կամ քաղաքականություն պիտի հաշվի առնի մշակութային ժառանգության պահպանության գործընթացում համայնքների առաջնային դերը։ Առաջին հերթին, մասնակցայնությունը բերում է երջանկության և բավարարվածության զգացման, իսկ մյուս կողմից՝ մարդիկ ևս պատասխանատու են դարձնում քաղաքականության պահպանման և վտանգների կանխատեսման ու կանխարգելման գործում։

Որո՞նք են մշակութային ժառանգության պահպանմանը և դրա էթիկական սկզբունքներին սպառնացող վտանգները։ Ցայտուն օրինակ է ապաբովանդակայնացումը՝ դեկոնտեքստուալիզացիան, երբ ժառանգության որևէ տարր կտրվում է սոցիալական կյանքի պրակտիկաներից և առանց համատեքստի ներկայացվում է ու ներառվում ծրագրերում։ Մյուսն ապրանքայնացումն է՝ կոմոդիֆիկացիան․ մշակութային ժառանգության պահպանության էթիկական կոդեքսում պիտի հաշվարկվեն այն քայլերը, որոնք կկանխեն ավելորդ ապրանքայնացման վնասը ժառանգության բովանդակությանն ու սոցիալական դերին։ Մյուս վտանգն է թյուր կամ աղճատված ներկայացումը՝ միսինտերպրետացիան, երբ ծրագրում առկա են մշակութային ժառանգության տարրեր, սակայն, լիովին ներդրված չեն ժառանգությունը նույնականացնելու և շտեմարանավորելու գործիքներ, ինչի հետևանքով այն կրկին կորցնում է սոցիալական նշանակությունից։

Մշակութային ժառանգության պահպանման էթիկական կոդեքսն առաջնային նշանակություն է տալիս ոչ միայն համայնքներին և մշակույթի կրողներին, այլև կարևոր է համարում մի շարք այլ երևույթներ։ Դրանք են ընդհանուր զգայուն մոտեցումը, գենդերային դերերը, տարիքային խմբերը, էթնիկ ինքնությունները և այլն։ Մշակութային ժառանգության կրողների հանդեպ հարգանքը պարտադիր է։

Միջազգային օրենսդրությունը ենթադրում է, որ մշակութային ժառանգություն ստեղծողներն ու կրողները պիտի օգուտ և շահ ունենան դրա պահպանումից՝ ստեղծելով նորանոր զարգացման հնարավորություններ։

Դիտեք նաև՝

Search