Play Video

Լեզուն միշտ մտքից առաջ է վազում։ Խոսքը նաև վարքագիծ է թելադրում։ Շատ կարևոր է կենտրոնացումը։ Խոսքի մեջ մեծ դեր է գրավում նաև ձայնը։ Նախկինում մարդիկ ձայնը բացել են, առավել բարձր են խոսել։ Ձայնը մարդու երկրորդ դեմքն է և կապված է նաև մարդու շնչառության հետ։ Հայաստանում խոսելու մշակույթը շատ տարածված չէ, սակայն շատ կարևոր է խոսել այնպես, որպեսզի լսեն քեզ։

Ինքներս մեզ դիրիժորություն անելն օգնում է առաջ չվազել։ Ձեռքի կամ ոտքի շարժումը շուրթերի շարժումների հետ սինխրոնացնելն օգնում է խոսքն ու միտքը բերել մեկ հարթության վրա։ Եթե մենք տիրապետում ենք վիզուալ մտածողությանը, խոսելը հեշտանում է։ Բառերն ունեն էներգետիկա․ դրանք կարող են և՛ արարել, և՛ կործանել։ Խոսքը հզոր է և վարակիչ։

Դիտեք նաև՝

Search