Play Video

Անկախ նրանից՝ մենք սիրում ենք դասական արվեստը, թե ոչ, երբեք հարցական տակ չենք դնի՝ արդյո՞ք դա արվեստ է։ Դա ցույց է տալիս, որ կոնկրետ պատկերացումներ կան, որոնք գոնե դասական արվեստը դարձնում են անձեռնմխելի, ինչը չենք կարող ասել ժամանակակից արվեստի մասին։ Ժամանակակից արվեստը առաջինը բարձրացրեց այդ հարցը․ մարդիկ ըմբոստացան արվեստի դեմ, և հարց առաջացավ՝ բա սա արվե՞ստ է։ «Բա սա արվե՞ստ է» հարցը պատճառ դարձավ, որ մենք սկսենք մտածել՝ իսկ ի՞նչն է արվեստը։

Արվեստի գործը երկխոսության մեջ է կամ նույնիսկ կարող է միջոց լինել մեր և մեր նախորդ ժամանակաշրջանների հետ։ Անցյալում տեղի ունեցածը ամրագրվում է և անփոփոխ է։ Արվեստի գործերը երբեմն այդ փոփոխությունների մի մասնիկն են։ Եվ երբ ասում ենք, որ որևէ բան արվեստի գործ չէ, կարծես այդ ամբողջ պատմական շղթայում բաց է առաջանում։

Դիտեք նաև՝

Search