Play Video

Լուսանկարչությունը կյանքիս մեջ միշտ եղել է: Պապաս տանը միշտ նկարում էր, ու դա ինձ համար առօրյայի մաս էր: Բայց ինձ երբեք չէին գոհացնում տպագրության ժամանակ ստացված պատկերները: Այդ տարիներին բոլորը ձգտում էին, որ նկարելիս հատիկները քիչ լինեին, ավելի հստակ պատկեր լիներ, բայց ես ամեն ինչ անում էի, որ հատիկները խոշոր լինեին, վերցնում էի ցածր լուսազգայունության ժապավեն ու բարձր էի նկարում, ամեն ինչ փոխում էի, փորձարկումներ էի անում: Ու իմ տպագրած ֆոտոները միշտ դասական լուսանկարչական չափանիշներով «բռակ» էին համարվում…

Դրսում, քաղաքը նկարելիս ես չեմ մտածում` ինչ նկարել, որտեղ արևը լավ եղավ, դա էլ կնկարեմ: Առանց արևի լուսանկարչություն չկա, առավել ևս իմ տեխնիկայի դեպքում: Դա կարևորագույն էլեմենտն է: Ես մի պահ հասկացա, որ ոչ թե օբյեկտներ կամ մարդկանց, այլ լույսի կյանքն եմ նկարում: Նախկինում ընդհանուր ձգտում կար ստվերը ֆիքսել, ես հակառակ ուղղությամբ գնացի. ես չեմ ֆիքսում ստվերը, ինձ համար ամենակարևորը ստվերի շարժումն է: Մենք երբ միմյանց հետ շփվում ենք, մեկս մյուսին այդ շարժման մեջ ենք տեսնում, ստվերների փոփոխության մեջ:

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Արմեն Տեր-Մկրտչյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search