Play Video

«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի իններորդ թողարկումը նվիրված է «Գույներ» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արման Բադալյանը, պարուսույց, դերասանուհի Քրիստինե Դանիելյանը և պարուհի Լիլիթ Մկրտչյանը։

«Գույներ»-ը պարային ներկայացում է, որն ստեղծման երկար ճանապարհ է անցել:
Յուրաքանչյուր մարմին ունի իր հնարավորությունները, և ներկայացման ակունքներում մասնակիցներից յուրաքանչյուրի շարժվելու յուրահատկություններն են, ինչն էլ սերտորեն կապված է ողջ նախագծի գաղափարի հետ։ Ներկայացման մասնակիցները բեմական ու մասնագիտական տարբեր փորձառություն ունեն։ ԳԱԿ Փոքր թատրոնի ներառական խմբի արտիստերի հետ միասին նույն բեմում ներկայանում են սոցիոլոգ, մարդու իրավունքների պաշտպան, դիզայներ, նկարիչ, դերասան․․․

Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։

Դիտեք նաև՝

Search