Play Video

«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի վեցերորդ թողարկումը նվիրված է «Գեղեցկուհի Մագելոնե» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը, երաժշտական ղեկավար Թամարա Մովսիսյանը և ներկայացման ռեժիսոր Լիգիա Վարդանյանը:

«Գեղեցկուհի Մագելոնե»-ի հիմքում ֆրանսիական միջնադարյան հեքիաթն է՝ սիրավեպ, որը 15-րդ դարում ֆրանսերենից գերմաներեն է թարգմանվել, հետո` վերամշակվել Լյուդվիգ Յոհան Թիքի կողմից: Յոհաննես Բրամսը, իր գրադարանում տեսնելով Թիքի գիրքը, որոշում է բովանդակության հիման վրա ստեղծագործություն գրել, որն ավարտում է տասը տարվա ընթացքում:

Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։

Դիտեք նաև՝

Search