Play Video

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը պատերազմական ժամանակաշրջանում արվեստի առաքելության, ժամանակակից կինոյի լեզվամտածողության ձևափոխումների և կինոփառատոների ապագային վերաբերող հինգ հարց էր նախապատրաստել, որոնց պատասխանեցին 19–րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած և տեղացի կինոգործիչները։

Առաջին թողարկումում Րաֆֆիի զրուցակիցը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային ժյուրիի անդամ, 40–ից ավելի ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ Մարինա Ռազբեժկինան է։ Ռազբեժկինայի ֆիլմերն աշխարհի տարբեր հեղինակավոր կինոփառատոների մրցութային ծրագրերում են եղել և արժանացել մրցանակների: Մարինա Ռազբեժկինան Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, «Նիկա» կինոակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ է, ինչպես նաև ղեկավարում է Վավերագրական կինոյի և թատրոնի իր հիմնած դպրոցը:

Դիտեք նաև՝

Search