Play Video

Ձեզ ենք ներկայացնում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի՝ պատերազմական ժամանակաշրջանում արվեստի առաքելության, ժամանակակից կինոյի լեզվամտածողության ձևափոխումների և կինոփառատոների ապագային վերաբերող հարցերի շուրջ զրույցը ռուս հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ալեքսեյ Ֆեդորչենկոյի հետ:

Ֆեդորչենկոն 19–րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրն էր և ներկա էր իր «Վերջին «Սիրելի Բուլղարիա»» ֆիլմի երևանյան պրմիերային: Ալեքսեյ Ֆեդորչենկոն Ռուսաստանի հեղինակային անկախ նոր կինոալիքի գլխավոր դեմքերից է: Բազմաթիվ միջազգային պարգևների է արժանացել թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես սցենարիստ: Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտում ճարտարագիտություն և տնտեսագիտություն է ուսանել, Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК)՝ կինոգիտություն և սցենարիստի գործ: 2000-ից ի վեր մասնակցել է շուրջ 80 ֆիլմի արտադրությանը: 2004-ից «Փետրվարի 29» կինոընկերության համասեփականատերն է, գլխավոր ռեժիսորն ու պրոդյուսերը:

Հաղորդաշարն իրականացվում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության շնորհիվ: Հատուկ շնորհակալություն Հայաստանի կինոգործիչների միությանը (Հայաստանի Կինոգործիչների միություն) նկարահանումներին աջակցելու համար

Դիտեք նաև՝

Search