Play Video

Իտալական գրականության մեջ պանդեմիայի թեման առաջին հերթին ներկայացված է Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետներում, որի կինը` Լաուրան, մահացել էր 1347 թվականին սկսված ժանտախտի ժամանակ, և իհարկե, Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ում, որը ինչ-որ չափով կանխագուշակում է մեր հեռավար, առցանց շփումը. հերոսները, մեկուսանալով մի մեծ դղյակում, հեռավորության վրա շփվելով, պատմում են այն նովելները, դրվագները, որոնց մասնակիցը ուրիշ, այլընտրանքային իրականության մեջ նրանք միգուցե մեծ ցանկությամբ կլինեին:

Պանդեմիան պատկերող իտալական գրականությունը տարատեսակ թեմաների է անդրադառնում`

  • հոգևորի ու ֆիզիկականի անջատվածություն,
  • անբարոյականություն, դաժանություն, անտարբերություն,
  • տարբեր տեսակի մարդիկ` մեկուսացող, հաճույքներին տրվող, հեռավորության վրա շփվող, համավարակի հաշվին հարստացող,
  • նոր, բնական, ազատ մարդ,
  • պաշտպանության միջոցներ` թաշկինակ, քացախի մեջ դրված փող և այլն,
  • կարանտին. կանաչ խաչեր,
  • դավադրության տեսություններ,
  • պատերազմ:

Եթե Ջովանի Բոկաչչոյի մոտ այս ամենն ավելի ողբերգական բնույթ է կրում, Ալեսանդրո Մանձոնիի մոտ, հիմնվելով վավերագրական նյութերի վրա, ավելի պատմաբանական, ապա Ումբերտո Էկոյի մոտ, ինչպես պոստմոդեռնիզմում, աշխատում է հիպերտեքստուալությունը: Նորից վերադառնում ենք մի քիչ կառնավալային բնույթի ակունքներին: Նա ամփոփում է` ասելով, որ մահը հասնում է աննկատ, առանց եռուզեռի, որ չխանգարի նրանց, ովքեր մահանում են ռազմի դաշտում պիրոտեխնիկական խաղերից: Դարեր շարունակ հերոսականացված մահը քմծիծաղով է ներկայացվում:

Դիտեք նաև՝

Search