Play Video

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իրականությունը և ոչ իրականը կամ միֆը շատ նուրբ սահմանագիծ ունեն, և դժվար է հստակ տարանջատում դնել: Դեռևս գրականության զարգացման նախնական շրջանում միֆն ուսումնասիրվում էր որպես մի անբացատրելի երևույթ, որին հաճախ դիմում էին մեր նախնիները: Այսօր տարբեր ոլորտներում միֆը շատ հետաքրքիր տրանսֆորմատիվ բնույթ է ձեռք բերել, կարող է կիրառվել և՛ քաղաքականության, և՛ տնտեսության, և՛ հոգեբանության համատեքստում: Միֆի իմպլեմենտացիան տեղի է ունենում նաև գրական ստեղծագործությունների հետ սերտաճելով:

Վերջին շրջանում հաճախ հանդիպող երևույթ է ոչ մասնագետների (հեղինակներ, գրողներ, գրականագետներ) կողմից ստեղծվող գրականությունը: Օրինակ` 2007 թվականին բորսայի աշխատող, ռիսկային թրեյդեր Նասիմ Թալեբն իր գրքում սահմանեց «սև կարապի» տեսությունը, որը դիտարկում է դժվար կանխատեսելի, հազվագյուտ, բայց և լայնամասշտաբ իրադարձություններ, որոնք նշանակալի հետևանքներ են ունենում: Մինչև պանդեմիայի սկսվելը` դեռևս 2018 թվականին, նա նաև հեղինակեց «Սեփական կաշին փրկելով» ստեղծագործությունը, որը դարձավ փակ համակարգում գործելու յուրօրինակ ուղեցույց թե՛ տնտեսագետների, թե՛ գրողների, և թե՛ ընդհանրապես հանրության համար:

Դիտեք նաև՝

Search