Play Video

Պանդեմիաները մշտապես ուղեկցել են հասարակություններին, ինչը շարունակաբար արտացոլվել է նաև գրականության մեջ: Պանդեմիայի օրինակներ հնարավոր է գտնել Աստվածաշնչում, Սոֆոկլեսի ստեղծագործություններում, Հոմերոսի «Իլիականում», Բոկաչչոյի «Դեկամերոնում», Ջեֆրի Չոսերի «Քենտերբերյան պատմություններում», ինչպես նաև ժամանակակից գրականության մեջ:

Տվյալ բանախոսությունն անդրադառնում է Էդգար Ալլան Պոյի` 1845 թվականին գրված «Կարմիր մահվան դիմակը» փոքր պատմվածքին, որի օգնությամբ հնարավոր է բացահայտել բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են մարդիկ և հասարակությունները պանդեմիայի ընթացքում`

  • Օտարացում, պարտադրված կղզիացում,
  • Ձգտումը խնջույքների, դիմակահանդեսների,
  • Մահվան և պանդեմիայի հանկարծակիությունը,
  • Հիվանդության առաջ բոլորի հավասար լինելը:

Դիտեք նաև՝

Search