Play Video

Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ բացահայտված գրողի վաստակին։ Զրույցի ընթացքում համեմատվում են 20-րդ դարի առաջին կեսի Փարիզի և երկրորդ կեսի Բեյրութի սփյուռքահայ գրական և մշակութային գաղափարախոսությունները՝ մեկնման կետ վերցնելով Դալար Շահինեանի վերջերս հրատարակած Stateless: The Politics of the Armenian Language in Exile [Առանց պետականության. Հայերենի քաղաքականությունը տարագրության մեջ] (Syracuse University Press, 2023) աշխատասիրությունը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Դիտեք նաև՝

Search