Մեր թաղը #3 Սարի թաղ | Էսթեր Հակոբյան
Ժամանակին Սարի թաղը համարվել է ավելի բանվորական, աղքատ թաղամաս․ այն նույնիսկ համեմատել են բրազիլական ֆավելաների հետ։ Սակայն սա մի յուրահատուկ վայր է, որտեղ քաղաքի կենտրոնից ընդամենը 10 րոպեում կարելի է հայտնվել կանաչ միջավայրում՝ օդն աղտոտող մեքենաների հոծ բազմության և արտադրամասերից հեռու։ Սարի թաղում կյանքի մասին պատմում է միջազգային զարգացման ծրագրերի կառավարիչ Էսթեր Հակոբյանը։ «Մեր թաղը» […]
Բուն զրույց. Սոցիալական տնտեսություն | Գևորգ Պողոսյան | Անի Բաբումյան
???? Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Impact Hub-ի գլոբալ ցանցում։???? Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը։???? Circle Up ծրագիրը Հայաստանում:???? Բիզնեսներին ի՞նչ օգուտ կարող է բերել շրջանաձև տնտեսությունը։???? Օրինակներ զբոսաշրջության, գյուղատնտեսության և նորաձևության ոլորտներից։ «Բուն զրույց․ Սոցիալական տնտեսություն» հաղորդաշարում զրուցում են Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Impact Hub Երևանի խորհրդի անդամ Անի Բաբումյանը:
Ժողանվտանգություն #8 Կարեն Հարությունյան | Տիգրան Գրիգորյան
???? Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանի փորձագիտական և լրատվական դաշտում։???? Ինչպե՞ս են այս ոլորտներն ազդում արտաքին քաղաքականության վրա։???? Արդյո՞ք իշխանությունը լոյալ փորձագետներին և լրագրողներին օգտագործում է քարոզչական նպատակներով։???? Ինչպե՞ս է մեդիան ազդում Հայաստանում քննարկումների առողջությանը կամ անառողջությանը։???? Արդյո՞ք լրատվամիջոցը պատասխանատու է այն մարդկանց համար, ում հարթակ է տրամադրում։ «Ժողանվտանգություն» փոդքասթի ութերորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության […]
Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան
Ասում են՝ փիլիսոփայությունը մտքի իմպրովիզացիան է, իսկ ո՞րն է այդ իմպրովիզացիոն երաժշտության փիլիսոփայությունը: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանը զրուցում են ջազի և փիլիսոփայության փոխառնչությունների մասին և քննարկում, թե՝ ???? Ո՞րն է ջազի փիլիսոփայությունը. որո՞նք են այդ փիլիսոփայության գաղափարային հենքերը,???? Ի՞նչ գործառույթ ունի ազատության նարատիվը ջազի […]
8. Օսմանյան կայսրությունը Բալկանյան պատերազմներում և Առաջին Աշխարհամարտի նախօրեին | Վարագ Գեթսեմանեան
???? Ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում 1912-1914 թթ․։???? Ի՞նչ ազդեցություն են ունեցել Բալկանյան պատերազմները կայսրության արտաքին քաղաքականության վրա։???? Ինչպե՞ս են դրանք ազդել «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին փոխակերպումների վրա։???? Ի՞նչ դեր է ունեցել 1914թ․-ի Հայկական բարեփոխումների ծրագիրը։???? Ինչո՞ւ Օսմանյան կայսրությունը դարձավ պատերազմում Գերմանիայի դաշնակից։ Ներկայացնում է պատմաբան Վարագ Գեթսեմանեանը։ «Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է […]
Բուն զրույց․ Քաղաքականություններ | Աննա Մինասյան | Վիկտորյա Այդինյան
???? Ինչո՞ւ է փոխվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը։???? Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերանայված ռազմավարությունը։???? Արդյո՞ք այս նպատակներին հնարավոր է հասնել մինչև 2025թ․-ի վերջը։???? Արդյո՞ք թվային գործիքներով հագեցած համակարգը բոլորին հասանելի կլինի։ «Բուն զրույց․ Քաղաքականություններ» հաղորդաշարում զրուցում են Աննա Մինասյանը և փոխվարչապետի խորհրդական Վիկտորյա Այդինյանը։
Լինել քաղաքացի #7․ Սոցիալական պատասխանատվություն
???? Ի՞նչ է սոցիալական պետությունը։???? Ե՞րբ և որտե՞ղ է ծագել սոցիալական պետության գաղափարը։???? Ո՞րն է Բիսմարկի մոդելը։???? Ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանի սոցիալական պատասխանատվությունը։???? Ի՞նչ է սոցիալական համերաշխությունը։???? Ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ «Լինել քաղաքացի» հաղորդաշարը նվիրված է քաղաքացիական կրթությանը և ժողովրդավարության հիմնասյուների ներկայացմանը: Հաղորդաշարը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
9․ 1979թ․-ի հեղափոխությունը և Խոմեյնին․ Իրանագիտություն | Աննա Գևորգյան
???? Ինչո՞ւ տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը։???? Արդյո՞ք հնարավոր էր այն կանխել։???? Որո՞նք էին շահի հիմնական սխալները։???? Ովքե՞ր էին «սև ռեակցիոնիստները» և այաթոլա Խոմեյնին։???? Ինչպե՞ս սկսվեց հեղափոխությունը․ Սև ուրբաթ։ Ներկայացնում է իրանագետ Աննա Գևորգյանը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի […]
Բուն զրույց. Արդարադատություն | Արշակ Գասպարյան | Հայկուհի Հարությունյան
???? Ի՞նչ է հակակոռուպցիոն ռազմավարությունը։???? Ի՞նչ հետազոտական տվյալների հիման վրա են մշակվում ռազմավարությունները։???? Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիների մասնակցությունը։???? Նվերները պետք է հայտարարագրվե՞ն, թե՞ արգելվեն։???? Փոփոխությունների մասին տեղեկատվությունը ինչպե՞ս է հասնելու քաղաքացուն։ Զրուցում են Արշակ Գասպարյանը և ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ «Բուն զրույցների» այս շարքը նվիրված է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դրանց ընթացքին, արդյունավետությանը, […]
9. Դիմակայություն. զրույց անվտանգության շուրջ | Մարիա Թիթիզյան, Ներսես Կոպալյան
???? Ի՞նչ է դիմակայությունը (resilience)։???? Ինչպե՞ս կարող է երկիրը դիմակայել տարատեսակ ճգնաժամերի։???? Ո՞րն է հանրության դերը դիմակայության ճարտարապետության մեջ։???? Որո՞նք են երկրի դիմակայությունն ամրապնդելու գերակա գործոնները։???? Որո՞նք են պատերազմում պարտվելու հետևանքները, երբ երկիրը չունի դիմակայության կարողություններ։ EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը զրուցում են Հայաստանում անվտանգային խնդիրների և անվտանգային քաղաքականությունների […]
POST ReACT Քասունիի հետ. «Հեքիաթ հայելու մասին» | Վահրամ Բաղդասարյան
Հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Լևոն Խաչատրյանի, իր «Ծույլը» ֆիլմի և «Սոյուզմուլտֆիլմում» հետագա գործունեության մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և անիմատոր, նկարիչ և ռեժիսոր Վահրամ Բաղդասարյանը: Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային […]
LineUP | ԼայնԱՓ #2 Midoyan / No U
«ԼայնԱՓ» հաղորդաշարում ներկայացնում ենք հայաստանցի դիջեյներին և նրանց երաժշտությունը, ինչպես նաև բացահայտում Հայաստանը՝ իր հայտնի և անհայտ անկյուններով։ Երաժշտությունը մերձեցրեց Midoyan-ին և No U-ին շուրջ երեք տարի առաջ: Նրանց ճամփորդությունը շարունակվում է և ժամանակի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվում: Այս սեթը ներկայացնում է այն տարբերությունները, որոնք նրանց հարմոնիկ են դարձնում: