Բուն զրույց. Արդարադատություն | Արշակ Գասպարյան | Վազգուշ Կոստանյան
???? Քրեակատարողական և պրոբիացիայի ոլորտի նոր ռազմավարությունը ինչո՞վ է տարբերվում նախկինից։???? Ի՞նչ է նշանակում պատժողական քաղաքականությունից անցում վերականգնողականի։???? Արդյո՞ք դատախազական, քննչական և դատական մարմինները նույնպես հարում են այս գաղափարին։???? Արդյո՞ք հասարակությունը տեղյակ է, թե ինչ է կատարվում բանտերի ներսում։???? Արդյո՞ք ոլորտի աշխատակիցները կարող են այս բարեփոխումները կյանքի կոչել։ Զրուցում են Արշակ Գասպարյանը և ՀՀ ԱՆ […]
11. Դիմակայություն. զրույց անվտանգության շուրջ | Մարիա Թիթիզյան, Ներսես Կոպալյան
???? Ի՞նչ է ժողովրդավարության աշխարհաքաղաքականացումը։???? Ի՞նչ ազդեցություն է ունենում ԱՄՆ ավելի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում։???? Արդյո՞ք արևմուտքը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։???? Ինչպե՞ս է Հայաստանը վերակազմավորում իր ռազմավարական շահերը։???? Ի՞նչ դեր ունի ժողովրդավարությունը Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ։ EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և քաղաքագետ Դոկտոր Ներսես Կոպալյանը զրուցում են Հայաստանում անվտանգային խնդիրների և անվտանգային […]
POST ReACT Քասունիի հետ. «Շունն ու կատուն» | Կարեն Ավետիսյան
Անիմացիոն տեխնիկաների զարգացումների և հայկական անիմացիայի առաջին նմուշի` Լև Ատամանովի «Շունն ու կատուն» ֆիլմի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և արվեստագետ, կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական […]
Լինել քաղաքացի #10․ Երիտասարդություն
???? Ո՞վ է համարվում երիտասարդ։???? Որո՞նք են Հայաստանի երիտասարդության խնդիրները։???? Հայաստանում ո՞վ է զբաղվում երիտասարդների խնդիրներով։???? Երիտասարդների համար ի՞նչ հնարավորություններ կան։???? Ինչո՞ւ է կարևոր երիտասարդների ակտիվությունը։ «Լինել քաղաքացի» հաղորդաշարը նվիրված է քաղաքացիական կրթությանը և ժողովրդավարության հիմնասյուների ներկայացմանը: Հաղորդաշարը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Դիլեմա 35. Հայկական մշակույթը և գլոբալիզացիան
???? Արդյո՞ք գլոբալիզացիան վտանգ է սպառնում հայկական մշակույթի պահպանմանն ու անվտանգությանը:???? Ո՞րն է հայկական մշակույթը, և արդյո՞ք այն ստատիկ մեծություն է ու փոփոխությունների ենթակա չէ:???? Արդյո՞ք գլոբալիզացիայից վախերը կապված են ստեղծարարության պակասի հետ:???? Արդյո՞ք կա կորելացիա ստեղծարարի, մշակույթի զարգացման և ազատ պետականության միջև:???? Ո՞րն է ժամանակակից Ռուսաստանի խոսույթը այս հարցում:???? Արդյո՞ք հայկական ավանդական մշակույթի, ադաթների […]
Եվ լողում է նավը | Հարություն Խաչատրյան
«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Հարություն Խաչատրյանը` «Վերադարձ ավետյաց երկիր», «Սահման», «Կոնդ» և շատ այլ ֆիլմերի հեղինակը: Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում հետխորհրդային հայկական կինոն է. յուրաքանչյուր թողարկում այդ շրջանի ամենակարևոր կինոգործիչներից որևէ մեկի դիմանկարն է։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործական ուղին, մտորումները հայկական կինոյի մեկդարյա […]
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն. Աննա Գևորգյան | Անահիտ Սիմոնյան
???? Արդյո՞ք անվտանգության շուրջ քննարկումներից դուրս են մնում մարդու իրավունքների հարցերը:???? Արդյո՞ք Հայաստանում որոշումների կայացման գործընթացը մասնակցային է և ներառական:???? Արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում կա՞ն մասնակցային գործընթացներ:???? Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերում ապահովվե՞լ է ներառականությունը:???? Ինչպե՞ս պետք է հասցեագրվի Արցախցիների բնակարանային իրավունքի խնդիրը: «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և Մարդու […]
Լինել քաղաքացի #9․ Ակտիվ քաղաքացի
???? Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքացիական հասարակությունը:???? Ո՞վ է քաղաքացին, և ինչո՞վ է նրանից տարբերվում ակտիվ քաղաքացին:???? Ինչպե՞ս է առաջացել «քաղաքացի» հասկացությունը:???? Քաղաքացու ակտիվության ի՞նչ գործիքներ ու օրինակներ կան:???? Հայաստանում շա՞տ են ակտիվ քաղաքացիները: «Լինել քաղաքացի» հաղորդաշարը նվիրված է քաղաքացիական կրթությանը և ժողովրդավարության հիմնասյուների ներկայացմանը: Հաղորդաշարը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Artասովոր #36. Գերհարդ Ռիխտեր
???? Ժամանակակից ամենաականավոր արվեստագետներից մեկի՝ Գերհարդ Ռիխտերի կյանքը. նացիստական «պիոներ», պատերազմ, փախուստ Արևելյան Գերմանիայից…???? Ի՞նչ է ֆոտոռեալիզմը. հիշողության վերաիմաստավորումը Ռիխտերի աշխատանքներում:???? Կապիտալիստական ռեալիզմն ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի և փոփ արթի:???? Պիքսելային ի՞նչ պատկերներ կարելի է տեսնել Քյոլնի տաճարում, և ի՞նչ կապ ունի դրա հետ Գերհարդ Ռիխտերը: Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի այս […]
Բուն զրույց․ Մեդիա | Անդրանիկ Շիրինյան | Տիգրան Հակոբյան
???? Ի՞նչ լիազորություններ ունի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:???? Որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները:???? Ո՞րն է խոսքի ազատության և ատելության խոսքի սահմանը:???? Արդյո՞ք հեռուստաընկերությունները կարող են ինքնակարգավորվել:???? Ինչպե՞ս կարգավորել առցանց տիրույթը:???? Ինչո՞ւ են ռուսական հեռուստաընկերությունները հանրային մուլտիպլեքսում: «Բուն զրույց․ Մեդիա» հաղորդաշարում զրուցում են Անդրանիկ Շիրինյանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
ԱպրելաԿերպ #21. Հանքարդյունաբերություն | Նազելի Օհանյան, Ռուդիկ Հովհաննիսյան, Արթուր Պատվականյան
Կապանի առօրյայում, կենցաղում, մշակույթում ու կյանքում հանքարդյունաբերության դերի և դրա հետ կապված վտանգների մասին զրուցում են Նազելի Օհանյանը, երկրաբան Ռուդիկ Հովհաննիսյանը և գիտնական, ագրոնոմ Արթուր Պատվականյանը: Մեր կենսակերպը հաճախ ավելին է պատմում մեր մասին, թե ով ենք մենք, ինչ ձգտումներ ունենք, ինչ ենք ժառանգել անցյալից, ինչ սովորույթներ ունենք և թե ինչպես են դրանք փոխակերպվում։ «Ապրելակերպ» […]
Ֆոտոալբոմ #3․ Արմինե Աբրահամյան
«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը Հայաստանի առաջին հանրապետության ամենաականավոր ռազմական գործիչներից մեկի՝ Երո Խարազյանի ժառանգ Արմինե Աբրահամյանն է, ում հետ բացահայտում ենք Խարազյանների ընտանիքի և մասնավորապես՝ Նախիջևանի իքնապաշտպանական մարտերի մասնակից Երոյի պատմությունը․ մի մարդ, ում կյանքն ու կենսագործունեությունը փոխկապակցված է տասնյակ հայորդիների ընտանիքների փրկության հետ։ Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի […]