Դիլեմա 33․ Կոռուպցիան և դրա հետևանքները
???? Ինչպե՞ս է կոռուպցիան վնասում պետության անվտանգությանը:???? Կոռուպցիան` որպես մարդ-պետություն հարաբերություններում հարցերի լուծման մեխանիզմ:???? Արդյո՞ք պատերազմը կոռուպցիայի անմիջական հետևանք է:???? Ինչո՞ւ է կարևոր մարդու` որպես բարձրագույն արժեքի ճանաչումը:???? Արդյո՞ք տարածաշրջանային կշիռ ունեցող երկրները խանգարում են փոքր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում:???? Կոռուպցիայի ազդեցությունը ռուս-ուկրաինական պատերազմում:???? Ո՞րն է կոռուպցիայի գինը. Ջաբրայիլի օրինակը: Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի […]
Եվ լողում է նավը | Օվսաննա Շեկոյան
«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Օվսաննա Շեկոյանը` «Գլխիվար» և «Թվիստ» ֆիլմերի հեղինակը: Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում հետխորհրդային հայկական կինոն է. յուրաքանչյուր թողարկում այդ շրջանի ամենակարևոր կինոգործիչներից որևէ մեկի դիմանկարն է։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործական ուղին, մտորումները հայկական կինոյի մեկդարյա պատմության շուրջ, ներկայի և գալիքի […]
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն. Աննա Գևորգյան | Գոռ Երանյան
???? Արդյո՞ք աճում է Թուրքիայի տարածաշրջանային դերը Մերձավոր Արևելքում:???? «ՀԱՄԱՍ»-ին աջակցությունը կապվա՞ծ է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի հետ:???? Արդյո՞ք Էրդողանը ռիսկի է ենթարկում իր արտաքին քաղաքական նկրտումները:???? Արդյո՞ք Թուրքիայի տնտեսական շահերը հակասում են գաղափարական շահերին:???? Երկրի ներսում քննարկվո՞ւմ են Էրդողանի վարչակազմի կատարած հանցագործությունները: «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և պատմաբան Գոռ Երանյանը:
Artասովոր #34 . Գրաֆիկական արվեստ
???? Ի՞նչ է գրաֆիկական արվեստը:???? Որո՞նք են տպագրական գրաֆիկայի հիմնական տեսակները:???? Ալբերտ Դյուրեր, Կացուշիքա Հոքուսայ, Ռեմբրանդտ, Ֆրանցիսկո Գոյա…???? Ի՞նչ գործիքներ և տեխնիկաներ են գործածվում:???? Արդյո՞ք գրաֆիկան նպաստել է արվեստի հանրայնացմանը: Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի այս թողարկման մեջ քննարկում են արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը։
Բուն զրույց․ Մեդիա | Անդրանիկ Շիրինյան | Լիլիթ Մինասյան
???? Ո՞րն է իշխանության մոտեցումը մեդիային և ազատ խոսքին:???? Ի՞նչ է արվում ազատ խոսքը խթանելու և որակյալ մեդիա դաշտ ունենալու համար:???? Արդյո՞ք իշխանությունը մեդիայի նկատմամբ ճնշումներ է գործադրում:???? Արդյո՞ք ռուսական ալիքները պետք է լինեն հայկական մուլտիպլեքսում:???? Արդյո՞ք իշխանությունն ունի իր մեդիաները:???? Ի՞նչ խնդիրներ կան հանրային հաղորդակցության ոլորտում: «Բուն զրույց․ Մեդիա» հաղորդաշարում զրուցում են Անդրանիկ Շիրինյանը […]
ԱպրելաԿերպ #20. Կյանքը Կապանում | Նազելի Օհանյան, Դավիթ Հակոբյան, Նինա Դանիելյանը
Սյունիքի և մասնավորապես` Կապանի վարքուբարքի, առօրյայի, կենցաղավարության և հին ու նոր ավանդույթների մասին զրուցում են Նազելի Օհանյանը, Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը և գրող Նինա Դանիելյանը: Մեր կենսակերպը հաճախ ավելին է պատմում մեր մասին, թե ով ենք մենք, ինչ ձգտումներ ունենք, ինչ ենք ժառանգել անցյալից, ինչ սովորույթներ ունենք և թե ինչպես են դրանք փոխակերպվում։ […]
Սերունդ ԵՎՕՖ #7. «Կոնֆլիկտային» դիզայներ Նարեկ Ջհանգիրյանը
Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են դիզայներ, ոճաբան, «Ջհանգիրյան» հագուստի բրենդի հիմնադիր Նարեկ Ջհանգիրյանի հետ, որը պատմում է Եվրատեսիլ 2023-ի «Փիրուզագույն գորգ»-ի համար Բրունետի հագուստը ստեղծելու, իր մյուս համագործակցությունների եւ Հայաստանում դիզայներ, ոճաբան լինելու շուրջ ընկալումների մասին։ Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Ալեքսանդր Շագաֆյան
Նախագծային ուսուցումը կրթական գործընթացի կազմակերպման համեմատաբար նոր, բայց աշխարհում բավականին տարածված մեթոդ է։ Հայաստանում մինչև վերջին չափորոշչային փոփոխությունները նախագծային ուսուցում իրականացնում էին հիմնականում ոչ պետական դպրոցները, սակայն 2021թ․ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի համաձայն՝ 7-12-րդ դասարանների բոլոր աշակերտները տարեկան պետք է իրականացնեն առնվազն մեկ ուսումնական նախագիծ։ Ինչը նշանակում է, որ այս մեթոդով սովորեցնելու և սովորելու հմտություններ […]
ԱՊԱկենտրոնացում #2 Բջնի | Հասմիկ Մովսիսյան
«ԱՊԱկենտրոնացում» վավերագրական հեռուստանախագիծը ներկայացնում է անձանց, որոնք Երևանից և արտասահմանից տեղափոխվել են մարզային բնակավայրեր և այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում՝ փոխելով այն միջավայրը, որտեղ ապրում են: Երկրորդ հաղորդման հերոսը Հասմիկ Մովսիսյանն է, որը Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Հայաստան` Բջնի գյուղ, և այնտեղ հյուրատուն հիմնադրել: Հեղինակ՝ Նելլի Օսիպյան
Թեմա/ռեմա #6. «Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր»
1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։ «Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է […]
Բուն զրույց. Սոցիալական տնտեսություն | Գևորգ Պողոսյան | Վանանե Արարքցյան
????«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը:???? Ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:???? Ինչպե՞ս այն դարձավ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի օրակարգի մաս:???? Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և գործարարների հեղինակությունը:???? Արդյո՞ք պետք է բարձրաձայնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին:???? Ի՞նչ չափանիշներով են գնահատվում ծրագրերը: «Բուն զրույց․ Սոցիալական տնտեսություն» հաղորդաշարում զրուցում են Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Green Rock […]
Ժողանվտանգություն #7 Նարեկ Սուքիասյան | Տիգրան Գրիգորյան
???? Վերջին 10-15 տարվա միտումները հայ-ռուսական հարաբերություններում :???? Ի՞նչ ազդեցություն է թողել ռուս-վրացական պատերազմը:???? Արդյո՞ք Ռուսաստանի ամբիցիաներն ու կարողությունները համաչափ են:???? Արդյո՞ք փոխվել էն հայ-ռուսական հարաբերությունները 2018 թ.-ից հետո:???? Ի՞նչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո: «Ժողանվտանգություն» փոդքասթի յոթերորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և քաղաքագետ, Ռուսաստանի հարցերով փորձագետ […]