Ֆոտոմոդել Նելլին | Մասնագետ

Ռեժիսոր Նարեկ Գևորգյանի «Մասնագետ» ֆիլմաշարի հերոսները տարբեր, հաճախ շատ յուրօրինակ զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդիկ են։ Նրանք նվիրել են իրենց կյանքի մի մասը մի նեղ մասնագիտացման ուսումնասիրությանը և խոսում են իրենց աշխատանքի, առօրյայի և, ընդհանրապես, կյանքի ու աշխարհի իրենց պատկերացումների մասին։ Շարքի հերթական ֆիլմի հերոսը վաճառքի մասնագետ և ֆոտոմոդել Նելլին է։ Ֆիլմաշարի մյուս ֆիլմերը
Հիրոկի Տաչիիրի | Գործող անձ

Գործող անձ ֆիլմաշարը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս մեկ օր ապրելու իմիգրանտների կամ հայրենադարձների հետ, որոնք, Հայաստան տեղափոխվելով, օգտակար գործով են զբաղվում: Հերթական ֆիլմը նվիրված է ձեռնարկատեր Հիրոկի Տաչիիրիին, որը Հայաստան է եկել Ճապոնիայից։ Հեղինակ՝ Դմիտրի ԲոլիժևսկիԼրագրող՝ Մարգարիտա Միխայլովա Շարքի մյուս ֆիլմերը
Քանաքեռ | Մեր թաղը | Գևորգ Հովհաննիսյան

Քանաքեռ թաղամասի պատմության ու ներկայի, հին Քանաքեռի, թաղամասի ուղղափառ և առաքելական եկեղեցիների, բնակիչների էթնիկ պատկանելության և այլ հետաքրքիր մանրամասների մասին է պատմում երաժիշտ Գևորգ Հովհաննիսյանը։ Մեր թաղը հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը։ Հաղորդման հերոսը […]
Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում

Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում | Ավանդական կենսակերպի խաթարումից դեպի վերանորոգչական փորձառություն․ մաս 2-րդ 🔹Ք․ա․135-130 թթ․ ստրուկներն ինչո՞ւ ապստամբություն բարձրացրին Սիցիլիայում, և ինչպե՞ս այդ ապստամբությանն արձագանքեց Հռոմեական սենատը։🔹Ո՞վ էր Ֆուլվիուս Ֆլակուսը, ի՞նչ հարցեր էր նա բարձրացնում Հռոմում, և Հռոմը ինչպե՞ս նրա «սիրտը շահեց»։🔹Ինչպե՞ս Տիբերիուս Գրաքոսը երկու անգամ անընդմեջ ընտրվեց Հռոմի ժողովրդական տրիբունի պաշտոնում։🔹Ինչպե՞ս Գրաքոսն իր […]
Դին Լիրեն | Շախմատ

Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենին։ Նորայր Հովհաննիսյանն անդրադառնում է Լիրենի կյանքին ու շախմատային հաջողություններին, իսկ Վարդան Մելքոնյանը ներկայացնում է շախմատիստի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։ Շախմատ հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։ Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։ Շարքի մյուս […]
Խորհրդային քաղաքականությունը և խորհրդահայ թատրոնը

Խորհրդային քաղաքականությունը և խորհրդահայ թատրոնը թեմայով «Խորհրդային մշակութային քաղաքականության ազդեցությունը խորհրդահայ թատրոնի կայացման գործում» գիրքը ստեղծվել է Թեք Տեղ//Tech Degh կազմակերպության նախաձեռնությամբ և լույս կտեսնի շուտով։ Գրքում արծարծված թեմաներին և հարցերին «Բուն ֆորմատ» հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադառնում է պ.գ.թ., մշակութաբան Հայկուհի Մուրադյանը. 🔹Ինչպե՞ս էր ձևավորվում խորհրդային մշակութային քաղաքականությունը 1920-ականների սկզբին։🔹Ինչո՞վ էր խորհրդային քարոզչությունը պայմանավորում ճանաչված […]
Կոստա-Գավրաս | Հեղինակի տեսություն

Կոստա-Գավրաս | 1960-ականներից նա զարգացնում է քաղաքական թրիլլերի ենթաժանրը։ Գավրասը բացահայտում է նորագույն պատմության մութ գծեր: Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի Հեղինակի տեսություն հաղորդաշարում։ Շարքի մյուս […]
Վարսավիր Հայկը | Մասնագետ

Վարսավիր Հայկը Մասնագետ ֆիլմաշարի հերթական ֆիլմի հերոսն է։ Ռեժիսոր Նարեկ Գևորգյանի Մասնագետ ֆիլմաշարի հերոսները տարբեր, հաճախ շատ յուրօրինակ զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդիկ են։ Նրանք նվիրել են իրենց կյանքի մի մասը մի նեղ մասնագիտացման ուսումնասիրությանը և խոսում են իրենց աշխատանքի, առօրյայի և, ընդհանրապես, կյանքի ու աշխարհի իրենց պատկերացումների մասին։ Ֆիլմաշարի մյուս ֆիլմերը
Տպագրություն | Սիլվա Խնկանոսյան

Սիլվա Խնկանոսյանի հեղինակային ֆիլմաշարը պատմում է տարբեր, երբեմն հազվագյուտ կամ անհետացող մասնագիտությունների մարդկանց մասին։ Հեղինակն առաջարկում է դիտողներին հետևել իրենց շուրջ ապրող, սակայն հաճախ անտեսանելի մարդկանց կյանքին և աշխատանքին։ Առաջին ֆիլմը տպագրությամբ զբաղվող մարդկանց մասին է։ Շարքի մյուս ֆիլմերը
Սիլվա Խնկանոսյան․ֆիլմեր

Քիրք Վոլլաս | Գործող անձ

Գործող անձ ֆիլմաշարը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս մեկ օր ապրելու իմիգրանտների կամ հայրենադարձների հետ, որոնք, Հայաստան տեղափոխվելով, օգտակար գործով են զբաղվում: Հերթական ֆիլմը նվիրված է ձեռնարկատեր Քիրք Վոլլասին, որը Հայաստան է եկել ԱՄՆ Կոլորադո նահանգից և աշխատում է օրգանական գյուղատնտեսության ոլորտում։ Հեղինակ՝ Դմիտրի ԲոլիժևսկիԼրագրող՝ Մարգարիտա Միխայլովա Շարքի մյուս ֆիլմերը
1991 թ․ նախագահական ընտրությունները

1991 թ․ նախագահական ընտրությունները թեման ներկայացնում է պատմաբան Միքայել Յալանուզյանը։ 🔹Ինչո՞ւ է 1991 թ․ սեպտեմբերի վերջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնում։🔹Ո՞վ է կատարում կառավարության ղեկավարի պարտականությունները Մանուկյանի հրաժարականից հետո։🔹1991թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ովքե՞ր էին նախագահի գրանցված թեկնածուները։🔹Ի՞նչ է տեղի ունենում «Պառավաքարի դեպքեր» անունը ստացած միջադեպի օրը, և ինչպե՞ս է ԱԻՄ-ն արձագանքում միջադեպին։🔹Ինչպիսի՞ն էր 1991 […]