Քանաքեռ թաղամասի պատմության ու ներկայի, հին Քանաքեռի, թաղամասի ուղղափառ և առաքելական եկեղեցիների, բնակիչների էթնիկ պատկանելության և այլ հետաքրքիր մանրամասների մասին է պատմում երաժիշտ Գևորգ Հովհաննիսյանը։
Մեր թաղը հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:
Ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը։
Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: