Ռեժիսոր՝ Տարոն Հարությունյան, Վանաձոր
Սինոփսիս
Ի՞նչ են զգում մեկ տարի առաջ հեղափոխական Վանաձորի հրապարակում «Արվեստը դրսում է» պաստառով քայլած արվեստագետները: Ինչքանո՞վ էր իրենց բողոքը կապված իրենց մասնագիտության հետ, ի՞նչ փոփոխություններ էին ակնկալում ու ի՞նչ են ուզում մեկ տարի անց: Իսկ ի՞նչ է զգում այդ օրերին դեռևս անչափահաս Լիլիթը, ով հեղափոխությանը մասնակցելու լրիվ այլ դրդապատճառներ է ունեցել, ու ամեն ինչ ներկայացնում է իր հասակակիցների տեսանկյունից: