Play Video

Անցումային արդարության միջազգային կոմիտեն (ICTJ) անցումային արդարությունը սահմանում է իբրև եղանակներ, որոնք կիրառվում են ընդհարումներից և/կամ ռեպրեսիայից հետո վերականգնվող պետությունների կողմից՝ ուղղված այդ ժամանակաշրջանում մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումների վերացմանը: Ընդորում ոտնահարումները այնքան կոպիտ և բազմաթիվ են, որ դատական համակարգը ի զորու չէ համարժեք պատասխան տալու:

Այս սահմանումը կարելի է բնութագրել իբրև նեղ: Վերջինիս առկայության կարևոր վավերապայման է դատական համակարգի կոլիզիան և անկարողությունը համարժեք պատասխան տալու մարտահրավերներին: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատական համակարգը ենթարկված չէ ամբողջական կոլիզիայի և այնուամենայնիվ ճգնաժամային իրավիճակներից վերականգնվելու լավագույն տարբերակը անցումային արդարությունն է: Դատական իշխանության անկարողությունն իբրև իմպերատիվ պայման սահմանելը նեղացնում է անցումային արդարության շրջանակը և դժվար հասանելի դարձնում նպատակների իրականացումը:
Աշխատության ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ:

Դիտեք նաև՝

Search