Երկրորդ Վատիկանյան համաժողովը տեղի է ունեցել երեք տարվա ընթացքում՝ 1962-1965 թթ., որին մասնակցող աստվածաբանները հիմնականում ձախականներ էին: Սա պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ Հռոմի պապ էր Հովհաննես Պողոս Երկրորդը: Վերջինս շատ նշանակալի մարդ էր կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ. նա ոչ միայն փայլուն աստվածաբան էր, այլ նաև փայլուն փիլիսոփա:
Հովհաննես Պողոս Երկրորդը երկու տեսակի տոտալիտարիզմ էր տեսնում, որոնք հակասում են քրիստոնեության սկզբունքներին՝ լիբերալ և կոմունիստական տոտալիտարիզմ, և երկուսն էլ մերժում էր:
Երկրորդ Վատիկանյան համաժողովն ուժեղ ազդեցություն գործեց ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Լատինական Ամերիկայում, որտեղ այդ սոցիալական հայեցակարգի շնորհիվ ձևավորվեց ազատագրման աստվածաբանություն անվանված մի շարժում: Համաժողովի ժամանակ դրված հարցադրումներն ավելի սրվեցին, և կարծիք հայտնվեց, որ եկեղեցու հիմնական խնդիրն աղքատներին օգնելն է. պետք է նախ և առաջ պայմաններ ստեղծել սոցիալական արդարության համար և միայն դրանից հետո խոսել հոգու փրկության մասին:
***
Հայաստանում կրոնը և եկեղեցին հասարակության ցավոտ խնդիրներից են: Նույնիսկ աթեիստները զգում են, որ առողջ եկեղեցու բացակայությունը բարոյապես նվաստացնում է իրենց: Եվ աթեիստները, և անտարբերները, և հավատացյալները սպասում են եկեղեցու արդիականացմանը, որպեսզի այն դառնա քաղաքացիական հասարակության երկխոսության մի կարևոր մաս:
Արդիականացված եկեղեցին կարող է տալ կարևոր գաղափարներ հասարակության համար և ավտորիտարիզմի հիմքից դառնալ ազատության և արդարության գաղափարների խոսափող: Զեկուցման մեջ օգտագործվել են Ազատագրության աստվածաբանության, քրիստոնեական սոցիալիզմի, պոստմարքսիզմի քրիստոնեության իդեաները: