Play Video
2. Մտապատկերներ և պատմագրություն. Պատմաբանություն. Ծովինար Տերտերյան

Պատմաբանի կարևորագույն գործիքը արխիվն է, սակայն նյութն ինքնին պատասխաններ հաճախ չի տրամադրում: Միջին Արևելքի քաղաքակրթության վերաբերյալ հայացքների վերանայման գործում կարևոր նշանակություն ունեցան Օսմանյան կայսրության արխիվները, որոնք օգնում էին հասկանալ, թե ինչպես էր այդ կայսրությունը իշխվում: Տեղական աղբյուրների օգտագործումը թույլ տվեց կայսրության ներքին հասարակական գործընթացներն ուսումնասիրել:

Ցանկացած աղբյուր, որ մեզ տեղեկություններ է հաղորդում, նույնքան տեղեկություններ մեզնից թաքցնում է: Պատմաբանի խնդիրը գրավոր տեքստում չարտահայտված տեղեկության բացահայտումն է: Առավելապես հասանելի են հասարակական և կրոնական տարբեր ինստիտուցիաների և պետական կառույցների արխիվների նյութերը:

Գրականության ցանկ

Barthes, Roland. Camera Lucida: Reflections On Photography. New York: Hill and Wang, 1981.

Farge, Arlette. The Allure of the Archives. New Haven: Yale University Press, 2013. Translated by Thomas Scott-Railton.

Lockman, Zachary. Contending Visions of the Middle East: The History and Politics of Orientalism. 2nd ed. Cambridge Uni. Press: United Kingdom, 2010.

Masayuki Ueno, “For the Fatherland and the State: Armenians Negotiate the Tanzimat Reforms.” International Journal of Middle Eastern Studies 45 (2013): 93-109

Najmabadi, Afsaneh. Women with Mustaches and Men without Beards: Gender and Sexual Anxieties of Iranian Modernity. University of California Press: Berkeley, L.A., London, 2005.

Said, Edward W. Orientalism. Vintage Books: New York, 1994.

Scott, Joan. “Gender: A useful Category of Historical Analysis,” in Gender and the Politics of History, American Historical Review, 91/5 (1986), 1053-1075.

Young, Pamela. “Knowledge, Nation and Curriculum: Ottoman-Armenian education. (1853-1915).” Ph.D Dissertation, University of Michigan, 2001.

Դիտեք նաև՝

Search