Play Video

Միջին Արևելքի պատմագրությունը սկսվում է տասնութերորդ դարից: Եվրոպացի ուսումնասիրողները Միջին Արևելքը որպես իսլամական քաղաքակրթություն էին դիտարկում, և այն հակադրում էին Արևմուտքին: Այս մոտեցումը հիմնված էր Հեգելի՝ քաղաքակրթությունների անկման և վերելքի տեսության վրա, և իսլամական Արևելքը անկում ապրող քաղաքակրթություն էր ներկայացնում:

Երկորդ համաշխարհային պատերազմից հետո արևելագիտության կենտրոնը տեղափոխվեց Ամերիկա: Միջին Արևելքի կարևորությունը Նահանգների համար նոր ուսումնասիրություններ հրահրեց այդ տարածաշրջանի զարգացման ուղղությամբ: Արևելագիտության մեջ ձևավորված մոդերնիզացիայի տեսություն, որի ներկայացուցիչները արևելյան հասարակությունների համար նոր մոդելներ էին մշակում: «Կախման տեսությունն» իր հերթին ուսումնասիրում էր Արևելքի կարգավիճակի կախվածությունն արևմտյան քաղաքակրթությունից:

1970թթ. արևելագիտության մեջ մի շարք քննադատական և վերանայողական մոտեցումներ առաջացան: Կարևորագույն նշանակություն ունեցավ Էդվարդ Սայիդի «Օրիենտալիզմ» գիրքը, որտեղ հեղինակն առաջին հերթին պնդում էր, որ որևէ քաղաքակրթություն չի կարելի դիտարկել իբրև միատարր երևույթ: Ըստ Սայիդի, պատմության ընթացքում Արևմուտքը Միջին Արևելքին վերաբերվել է իշխող դիրքերից: Սայիդի տեսանկյունը կարևոր դեր ունեցավ հետագա ուսումնասիրությունների կայացման համար. քաղաքակրթության ուսումնասիրությունների փոխարեն առաջ եկան տեղական պատմագրությունը տարբեր կոնկրետ դիտակետերից քննարկող աշխատությունները:

Գրականության ցանկ

Barthes, Roland. Camera Lucida: Reflections On Photography. New York: Hill and Wang, 1981.

Farge, Arlette. The Allure of the Archives. New Haven: Yale University Press, 2013. Translated by Thomas Scott-Railton.

Lockman, Zachary. Contending Visions of the Middle East: The History and Politics of Orientalism. 2nd ed. Cambridge Uni. Press: United Kingdom, 2010.

Masayuki Ueno, “For the Fatherland and the State: Armenians Negotiate the Tanzimat Reforms.” International Journal of Middle Eastern Studies 45 (2013): 93-109

Najmabadi, Afsaneh. Women with Mustaches and Men without Beards: Gender and Sexual Anxieties of Iranian Modernity. University of California Press: Berkeley, L.A., London, 2005.

Said, Edward W. Orientalism. Vintage Books: New York, 1994.

Scott, Joan. “Gender: A useful Category of Historical Analysis,” in Gender and the Politics of History, American Historical Review, 91/5 (1986), 1053-1075.

Young, Pamela. “Knowledge, Nation and Curriculum: Ottoman-Armenian education. (1853-1915).” Ph.D Dissertation, University of Michigan, 2001.

Դիտեք նաև՝

Search