Play Video

Դելիրիումը գիտակցության մթագնում է, որի դեպքում դրսևորվում են հետևյալ ախտանիշները. խանգարվում է կողմնորոշումը տեղի, ժամանակի, իրադրության նկատմամբ:

Ամենատարածված դելիրիումը ալկոհոլային դելիրիումն է կամ սպիտակ տենդը: Շատերին է հայտնի, որ ալկոհոլային դելիրիումի ժամանակ հիվանդը տեսողական ցնորքներ է ունենում: Այս տեսողական ցնորքների ընթացքում հիվանդները տեսնում են բազմաթիվ շարժվող մանր կենդանիներ, միջատներ, օձեր, որոնք վազում, բարձրանում են մարդու վրա, նա կարողանում է նրանց շոշափել: Այս դրությունը հաճախ ուղեկցվում է նաև շոշափողական և լսողական ցնորքներով:

Քանի որ ալկոհոլամոլության ժամանակ հիվանդի մոտ կայուն մեղքի զգացողություն է լինում, շատ հաճախ այդ փոքր էակները սկսում են մարդու հետ խոսել ու նրան ամոթանք են տալիս. «…Հերիք ա խմես…հլը մի հատ կողքից քեզ նայի,…էս ինչ ա քո վիճակը…ինչից ինչ ես դառել…տես մարդիկ քո մասին ինչեր են խոսում» և այլն: Կարևոր է այն հանգամանքը, որ մարդն այդ վիճակից դուրս գալուց հետո մոռանում է այդ ամենը:

Դիտեք նաև՝

Search