Play Video

Գենային ինժեներիան ռեկոմբինացված ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի, ինչպես նաև գեների մեկուսացմամբ, փոփոխման, այլ օրգանիզմի մեջ տեղադրման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջությունն է, այսինքն երբ մենք փորձում ենք ավելի օգտակար ժառանգությամբ նոր գեներ ստանալ:

Էկոլոգիական տեսանկյունից ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ: Օր.՝ գենետիկորեն փոփոխված կարտոֆիլի բույսի դեպքում, երբ կոլորադյան բզեզի դեմ ոչ մի քիմիկատ չէր կարողանում պայքարել, ահա փոփոխեցին կարտոֆիլի գենը, և կոլորադյան բզեզը, ուտելով կարտոֆիլի տերևները, սատկում էր: Կարծես թե խնդիրը լուծվեց, բայց այլ միջատներ ևս, որոնք սնվում էին այդ կարտոֆիլի տերևներով, ևս սատկում էին, սրան զուգընթաց սկսեցին սատկել նաև այն թռչունները, որոնք սնվում էին այդ միջատներով: Այս դեպքում մենք նկատում ենք էկոհամակարգի փոփոխությունը: Որպես սրան հակակշիռ գենային ինժեներիայի կողմնակիցները բերում են այն փաստարկը, որ ժամանակին դիաբետը բուժելու համար հորթի կամ խոզի լյարդ էին օգտագործում ինսուլին ստանալու համար, իսկ այսօր արդեն գենային ինժեներիայի միջոցով շատ հեշտությամբ կարողանում են այդ դեղամիջոցը ստանալ…

Գրականության ցանկ

1.Դավթյան Ս., Բիոէթիկա, Երևան, 2009, 208 էջ
2. Կենսաէթիկայի հիմնահարցեր, կազմ. Հ. սրկ. Սարգսյան, Վ. սրկ. Ասլանյան, Ս. էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2013
3. ՀՀ օրենք օրգանական գյուղատնտեսության մասին
4. What Is Genetic Engineering?//Science for a healthy planet and safer world//http://www.ucsusa.org/food_and_agriculture/our-failing-food-system/genetic-engineering/what-is-genetic-engineering.html#.Vh5ckPlVikp
5. Genetic Engineering Risks and Impacts//Science for a healthy planet and safer world//http://www.ucsusa.org/food_and_agriculture/our-failing-food-system/genetic-engineering/risks-of-genetic-engineering.html#.Vh5drvlViko

Դիտեք նաև՝

Search