🔹 Թուրքիայում փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքն ինչպե՞ս փոխվեց 1990-2010-ական թվականներին։
🔹 Ի՞նչ գաղափարների էր հարում Էրդողանի գլխավորած կուսակցությունը 2000-ականների սկզբին։
🔹 Ինչո՞վ են տարբերվում թրքության և թուրքիացիության գաղափարները։
🔹 Այս փոփոխություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել հայ համայնքի վրա։
🔹 Արդյո՞ք վերացել է ցեղասպանության շուրջ քննարկումների արգելքը։
🔹 Ինչպե՞ս փոխվեց Էրդողանի քաղաքականությունը 2015-ից հետո։
Ներկայացնում է մարդաբան Հրակ Փափազեանը։
«Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Թուրքիայի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Թուրքիայի պատմության՝ մեր շրջանում ամենից շատ քննարկվող հարցերին, այդ հարցերի ուսումնասիրման խնդիրներին ու հնարավոր նոր մոտեցումներին։