🔹 Թուրքիայի համատեքստում ի՞նչ է նշանակում «մեծամասնական» փոքրամասնություն:
🔹 Որո՞նք են ոչ թուրք մահմեդական խմբերը:
🔹 Ինչպե՞ս էթնիկ բազմազանությունն աճեց կրոնական բազմազանությունը նվազեցնելու քաղաքականության շնորհիվ:
🔹 Որո՞նք են թրքության համակենտրոն երեք գոտիները, և արդյո՞ք հնարավոր է մեկ գոտուց մյուսն անցնել:
🔹 Արդյո՞ք հաջողել է ոչ թուրք մահմեդականներին թրքացնելու քաղաքականությունը:
🔹 Քրդերի նկատմամբ ճնշումները և քրդական դիմադրության պատմությունը:
Ներկայացնում է մարդաբան Հրակ Փափազեանը։
«Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Թուրքիայի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Թուրքիայի պատմության՝ մեր շրջանում ամենից շատ քննարկվող հարցերին, այդ հարցերի ուսումնասիրման խնդիրներին ու հնարավոր նոր մոտեցումներին։