???? Ո՞ր իրադարձությունը կանխորոշեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետագա ընթացքը։
???? Հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականության շուրջ ինչիպիսի՞ քննարկումներ կային Իրանում։
???? Ինչպե՞ս կարող էր ԱՄՆ-ն կանխել հետագա զարգացումները։
???? Ինչպե՞ս տեղի ունեցավ դիվանագետների պատանդառումը, և ի՞նչ հետևանքների հանգեցրեց։
Ներկայացնում է իրանագետ Աննա Գևորգյանը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի մաս։
«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։