Իրանում ինչպե՞ս ստեղծվեց մոդեռն դիկտատուրա, ի՞նչ պայմաններում կայազորի հրամանատար Ռեզա Փահլավին հեղաշրջում իրականացրեց, ինչո՞վ էր նշանավոր Ռեզա Շահի գահակալության շրջանը, և ինչպե՞ս տեղի ունեցավ կենտրոնացված պետականաշինությունը։
Ներկայացնում է միջազգայնագետ Ալեն Շադունցը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի մաս։
«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։