Չորրորդ իշխանության մասին զրուցում են Աննա Մինասյանը և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
- Թվայնացված ու արագ զարգացող աշխարհում «չորրոդ իշխանություն» եզրույթը կարծես այլևս չի օգտագործվում. այս դարաշրջանում ի՞նչ է չորրորդ իշխանությունը, ի՞նչ է մեդիան, և արդյո՞ք կա 5-րդ իշխանություն` սոցիալական ցանցերը;
- Մամուլ և սոցիալական մեդիա. ի՞նչ է տեղի ունենում, երբ դադարում ես գնել տեղեկատվությունը;
- Հայաստանում երբևէ մամուլը այսքան ազատ ու անազատ չի եղել. արդյո՞ք «մամուլի ազատությունը» հնացված եզրույթ է;
- Ինչի՞ց պետք է ազատ լինի մամուլը` պետությու՞ն, կապիտա՞լ, հանրության պահանջա՞րկ. գերհագեցած լրատվական դաշտ;
- Խոսքի ազատություն. ե՞րբ այն դարձավ բացարձակ արժեք` երբեմն նույնիսկ ավելի կարևոր, քան մարդու արժանապատվությունը կամ կյանքի իրավունքը;
- Մեդիադաշտ, որը չի ընդունում նոր իրողությունները. Ա1+-ի փակման սինդրոմը և ինչու՞ են հայկական լրատվամիջոցներն ու լրագրողները հիմնականում կենտրոնանում իշխանական անձերի քննադատության վրա;
- Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատությունը. արդյո՞ք անսահմանափակվածությունը կարող է վնասել, և ինչու՞ լրատվամիջոցները չեն ընդունում սահմանագծելու անհրաժեշտությունը;
- Ի՞նչ դեր ունեն հասարակությունն ու պետությունը մեդիադաշտի կարգավորման հարցում;
- Ինչպե՞ս կարող է մեդիան ինքնակարգավորվել, և ինչու՞ դա տեղի չի ունենում. ֆինանսական աղբյուրների և պրոֆեսիոնալիզմի դերը;
- Արդյո՞ք մեդիագրագիտությունն ու փաստերի ստուգման տեխնիկական գործիքները բավարար են. ինչպե՞ս ձեռք բերել մտածողական հմտություններ;
- Արդյո՞ք հայաստանցիները վստահում են մամուլին:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ րտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։