Ժողովրդագրական քաղաքականության մասին զրուցում են Աննա Մինասյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:
- Արդյո՞ք մտահոգիչ է ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները;
- Որո՞նք են ծնելիության ցածր մակարդակի, միգրացիայի բարձր տեմպերի և այլ ժողովրդագրական խնդիրների հիմնական պատճառները;
- Աննախադեպ երևույթ. 2014 թվականից սկսած ՀՀ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքներում և հատկապես` Երևանում;
- Ինչպե՞ս հաղթահարել «ծերացող» գյուղերի խնդիրը;
- Արդյո՞ք ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, հիմնականում` դրամական, արդյունավետ են;
- Արդյո՞ք թերի են ժողովրդագրության ցուցանիշների և միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալները. անընդհատ հետաձգվող մարդահամար;
- Ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ժողովրդագրական քաղաքականության մշակման մեջ. նոր ռազմավարության հիմնական նպատակները և ուղղությունները;
- Արդյո՞ք ռազմավարությունը նախատեսելու է հստակ գործողությունների ծրագիր, որն անընդհատ հղում չի անելու երկրում ստեղծված վիճակին և ռազմավարության իրականացումը չի պայմանավորելու տնտեսական աճի կամ այլ գործոնների հետ;
- Որքանո՞վ է մասնակցային ռազմավարության քննարկումը, արդյո՞ք ներգրավված են այլ գերատեսչությունները, և գնահատվում են ռիսկերը:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։