Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված հաղորդում-քննարկումների շրջանակում պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը զրուցում են 1918 թվականի մայիսին Հայաստանի անկախացման մասին։
Զրույցի հիմնական կետերը՝
- Ի՞նչ պայմաններ նախորդեցին Հայաստանի անկախացման գործընթացին
- Արդյո՞ք ժամանակի հայ քաղաքական միտքը անկախության խնդիր էր դնում
- Հայ ազգային-ազատագրական շարժման դերը անկախացման գործընթացում
- Ինչպե՞ս էր Անդրկովկասյան սեյմն իր իշխանությունը պահպանում և զարգացնում․ կարո՞ղ էր Հայաստանը այլ ճանապարհով գնալ
- Անդրկովկասյան ժողովուրդների միջև անվստահությունը․ հայերին մեղադրում էին ռուսներին ամեն կերպ Անդրկովկասում պահելու մեջ։
- Արամ Մանուկյանի և Երևանի Հայոց ազգային խորհրդի գործունեության դերը մայիսյան հերոսամարտերի կազմակերպման, անկախության պահպանման հարցում
- Ինչպե՞ս կանգնեցվեց Օսմանյան բանակի առաջընթացը
- Անկախության հռչակագիր, որը չէր պարունակում անկախություն բառը
- Հայ հեղափոխական դաշնակցության գործունեության գնահատականը
- Ի՞նչ պատմական դասեր կարեող է քաղել ներքա քաղաքական միտքը
- Մեծ հիմնախնդրի առկայությունը, օրինակ` Ղարաբաղի հիմնահարցը, որքանո՞վ է խանգարում ավելի մանեվրող լինել ու կենտրոնանալ անկախություն կառուցելու վրա:
- Ինչպիսի՞ ներգրավվածություն ունեին մշակութային գործիչները Հայաստանի անկախացման նախօրեին հասարակական, քաղաքական և գաղափարախոսական շրջանակներում