Play Video

«Хорошо помню»-ն անիմացիոն վավերագրական ֆիլմաշար է հիշողության մասին։ Հերոսները մարդիկ և ընտանիքներ են, որոնք առնչվում են սեփական և ընտանեկան հիշողության հետ՝ ֆիլմեր ստեղծելու միջոցով։ Շարքի առաջին էպիզոդները դուրս են եկել 2018 թվականին Ռուսաստանում, իսկ 2023-ին նոր ֆիլմեր են դուրս եկել նաև Հայաստանում՝ արդեն հայկական հիշողության մասին։

Առաջին ֆիլմը՝ «Մարալի ճանապարհորդությունը», 1949 թվականին Ալթայի երկրամաս հայերի աքսորման մասին է։ Նրանց շարքում էր նաև ֆիլմի հերոսուհին՝ Մարալը։

Ֆիլմի հեղինակներն են Յուրի Միխայլինը (ռեժիսոր, սցենարիստ), Ալեքսանդրա Կոնոնովան (նկարիչ, անիմացիայի ռեժիսոր), Վիգեն Առաքելյանը (նկարիչ, հարցազրուցավար), Դավիթ Բալասանյանը (կոմպոզիտոր)։

Դիտեք նաև՝

Search