ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բունը գիտակրթական բազմահարթակ մեդիա է մտահորիզոնն ընդլայնել ցանկացող, ստեղծագործ մարդկանց համար։
Մեր առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:
Մենք վստահ ենք, որ կրթությունը պիտի լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:

Մեր նպատակներն են

 

  1. Ինքնակրթության համար բաց աղբյուրների ստեղծումը։
  2. Գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելիության բարձրացումը:
  3. Արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակների ստեղծումը:
  4. Ռացիոնալ բանավեճի մշակույթի ձևավորումը և բազմակարծության խթանումը։
  5. Ժողովրդավարական արժեքների ջատագովության համար քաղաքացիական հասարակությանը հարթակի տրամադրումը։ 

 

Մեր մասին

:Բուն գիտամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից: :Բուն հիմնադրամի ներքո գործում են «:Բուն TV» հեռուստաընկերությունը, «:ԱուդիոԲՈՒՆ» ռադիոկայանը, «:Բունուս» առցանց կրթական հարթակը և «Դետեկտոր» վերլուծական կայքը։

։Բունը ձևավորում է գիտական ու կրթական թեմաներով դիսկուրսներ՝ ստեղծելով 21-րդ դարի հայ գիտահեն մտքի դինամիկ շտեմարան: Մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք տեղական գործընկեր կազմակերպությունների հետ, համատեղ նախագծեր մշակում և արտադրության մեջ տրամադրում տեխնիկական և մասնագիտական աջակցություն: Համագործակցելով մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ տարիների ընթացքում :Բունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, զարգացրել, նկարահանել և հանրայնացրել է շուրջ 5000 տարբեր ձևաչափերի հաղորդում, բազմաթիվ հետազոտական-վերլուծական հոդվածներ, ոլորտային հետազոտություններ և ուսումնական տեսաշարեր՝ ավելի քան 1000 հետազոտողի, գիտնականի և արվեստագետի հետ երկարատև համագործակցության շնորհիվ:

 

Բուն TV-ն 2022 թվականից միացել է Հայաստանի ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությանը և իր գործունեության շրջանակում առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով և նախաձեռնության կողմից մշակված ուղեցույցներով։

 

Էթիկայի կանոնագրի և ուղեցույցների դրույթների պահպանման համար պատասխանատու՝ Գեմաֆին Գասպարյան

 

Էթիկական խնդիրների դեպքում կարող եք դիմել նաև Դիտորդ մարմնին։

 

Boon TV հեռուստաընկերությունը 2025 թվականին միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative)։

 

Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով:

 

Բուն TV-ն կարևորում է լրագրողների ֆիզիկական և հոգեբանական ավտանգությունը։ Մեր խմբագրության անդամների անվտանգությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն։

 

Quality Sign Colored

Search