Ինչպե՞ս են ապրում արվեստագետները, գրողները, գիտնականներն ու փիլիսոփաները: Ինչպիսի՞ն էր նրանց միջավայրը երիտասարդ տարիներին, ինչպե՞ս են նրանք ձևավորվել որպես մասնագետ, ի՞նչ է նրանց մտահոգում այսօր: Ամեն կիրակի :Բունը հյուր է գնում հրաշալի մի մարդու տուն՝ մի գավաթ սրճի շուրջ զրուցելու այս և բազմաթիվ այլ հարցերի մասին:
Այսօր մեզ հյուրընկալել է Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանը: