🔹Ի՞նչ կառուցվածք ու զարգացման տրամաբանություն ունի սիրահարվածությունը։
🔹Որո՞նք են մեր ներսում առաջացած զգացմունքների հիմնասյուները և ենթասյուները։
🔹Ինչպե՞ս կարող ենք կառավարելի դարձնել մեր զգացմունքները։
🔹Ցածր ինքնագնահատականը ինչպե՞ս է արտահայտվում սիրելի մարդուց մեր ակնկալիքների վրա։
🔹Ինչո՞ւ ենք երբեմն սիրում այնպիսի մարդկանց, որոնք բացասական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ։
Ամուսնություն, սեր, ընկերություն․․․ միջանձնային հարաբերությունների ամենակարևոր և ամենաանտեսված հարցերի մասին «Երկուսով» հաղորդաշարի տաղավարում խոսում է համանուն հոգեբանական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։