🔹Ըստ հին հավատալիքների՝ քանի՞ շերտից էր բաղկացած ստորին աշխարհը, որո՞նք էին այդ շերտերը և ստուգաբանական ի՞նչ ծագում ունեն։
🔹Ինչպիսի՞ն էին հնդեվրոպական տիեզերագիտական հայացքները Երկիրը շրջապատող երկնքի վերաբերյալ։
🔹Ըստ դիցաբանական պատկերացումների՝ ի՞նչ էր խորհրդանշում տիեզերական ծառը, հետագայում ինչպե՞ս է այն արտացոլվել հայկական կարպետներում։
🔹Ինչպիսի՞ն էին տիեզերքի մասին պատկերացումները հնում։ «Տիեզերք» բառի ստուգաբանության ի՞նչ տարբերակներ կան։
🔹Ի՞նչ տարբեր ըմբռնումներ կան «անասուն» բառի վերաբերյալ հայերենի տարբեր բարբառներում։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ: