Play Video

🔹Ի՞նչ գործոններով են պայմանավորված փոխառությունները լեզուներում։
🔹Որո՞նք են եղել հայերենի հնագույն փոխառությունները և ո՞ր լեզուներից։
🔹Հայերենը բասկերենի կամ շումերերենի հետ նույնացնող վարկածները ինչո՞ւ են անհիմն և հակագիտական։
🔹Գիտական ի՞նչ խեղաթյուրումների կարող է հանգեցնել միայն բառի տառադարձման հիմքով կատարվող ստուգաբանությունը։
🔹Ի՞նչ փոխառություններ է հայերենը տվել այլ լեզուների։

Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։

Դիտեք նաև՝

Search