Play Video

Սորոկինի բուն սոցիոլոգիական հայացքների մեջ շատ մեծ է էլիտիստական մոտեցումը, այսինքն հասարակության պատկերացումը՝ որպես որոշակի ստրատիֆիկացված-շերտավորված ամբողջություն, ընդ որում այդ շերտավորումը դիտում է իբրև բնական մի բան: Կարևոր է, որ այդ շերտավորումը բերում է նրան, որ հասարակության կառավարումը կարող են իրականացնել վերնախավում գտնվողները: Ըստ էության՝ սա մի սկզբունք է, որը ժողովրդավարության, հավասարության բոլոր այդ սկզբունքներին հիմնովին մերժում է առաջարկում, ընդ որում՝ առաջարկում է այդ մերժումը բնականության հիմքով, այսինքն սա բնական վիճակ է. հասարակությունը պետք է գոյություն ունենա որպես շերտավորված մի բան: 

Իտալացի Վիլֆրեդո Պարետոն նորից գտնում էր, որ հասարակությունը բաժանված է էլիտայի և զանգվածների, և հասարակության կենսականության հիմնական գրավականը այդ էլիտաների՝ ժամանակին կատարվող ռոտացիան է: Նա պատկերացնում էր երկու տիպի առաջնորդի՝ առյուծների և աղվեսների: Առյուծներն իրենց գերիշխանությունը հաստատում են կոշտ մեթոդներով, հիմնականում բռնության և ուժի միջոցով, մինչդեռ աղվեսները կառավարում են մանիպուլյացիաների, ինտրիգների միջոցով: Պարետոն կարծում էր, որ մեկը պետք է փոխարինի մյուսին. առյուծներից հետո պիտի գան աղվեսները, աղվեսներից հետո առյուծները, ինչն էլ կապահովի հասարակության կայուն վիճակը: Մուսոլինին իրեն համարում էր Պարետոյի աշակերտը, և երբ եկավ իշխանության՝ Պարետոյին նշանակեց Իտալիայի սենատոր՝ այդպիսով պատվելով վերջինիս: Եվ Պարետոն էլ չհրաժարվեց պատվավոր այդ կոչումից:

Գրականության ցանկ

1. Pitirim Sorokin, THE CRISIS OF OUR AGE; THE SOCIAL AND CUTURAL OUTLOOK. A Dutton Everyman paperback, D10. New York: Dutton, 1957, 338p.

2. Pitirim Sorokin, THE SOCIOLOGY OF REVOLUTION. New York: H. Fertig, 1967. 428p.

3. Pitirim Sorokin, SOCIETY, CULTURE, AND PESONALITY: THEIR STRUCTURE AND DYNAMICS; A SYSTEM OF GENERAL SOCIOLOGY. Harper’s social science series. New York: Harper, 1947

Դիտեք նաև՝

Search