Play Video

Եթե սոցիոլոգիայի կնքահայրը համարվում է Օգյուստ Կոնտը, ապա սոցիոլոգիայի հայրը համարվում է Էմիլ Դյուրկհեյմը: Իհարկե այս բոլոր հայր-կնքահայրերը շատ պայմանական են և նույնիսկ կարող են հանգեցնել այն մտքին, թե ուր են սոցիոլոգիայի մայրերը, իսկ նրանք անհուսալիորեն չկան, ինչպես ցանկացած այլ գիտությունում: Թեև վերջին շրջանում ավելի շատ են այն կանայք, ովքեր զբաղվում են գիտությամբ և որոշակի ներդրում ունեն, բայց երբ մենք խոսում ենք պատմության մասին և պատմական կոնտեքստով, ապա ցանկացած գիտություն մնում է առանց մոր: Ինչևէ, սոցիոլոգիայի հայրը՝ Դյուրկհեյմը, հրեական արմատներով ֆրանսիացի էր: Նա պետք է լիներ հոգևորական, սակայն որոշում է թողնել կրոնը և իրեն նվիրել գիտությանը, ինչի շնորհիվ մենք ունենք առաջին փորձը սոցիոլոգիայում՝ հաստատել գիտությունը՝ որպես ինքնուրույն մի հայեցակարգ, որը կարող է ինքնուրույն խոսք ասել և իր տեղն ունենալ գիտությունների շարքում:

Գրականության ցանկ

1. Emile Durkheim, The division of labor in society, Free Press, 2014

2. Emile Durkheim, The rules of sociological method and selected texts on sociology and its method, Free Press, 1982

3. Emile Durkheim, Suicide, Routledge Classics, 2002

Դիտեք նաև՝

Search