Play Video

Բնագիտական փուլի մասին խոսելիս անպայման պետք է նշել Հերբերտ Սփենսերին, ով անգլիացի հեղինակ էր, բնագիտական փուլի ամենանշանակալի ներկայացուցիչներից մեկը: Ժամանակին Սփենսերը հրաժարվել է Քեմբրիջում սովորելուց, հետագայում նաև հրաժարվել է նույն համալսարանում պրոֆեսորի հաստիքից: Ունեցել է շատ ու շատ զբաղմունքներ՝ սկսած երկաթուղային ծառայողից մինչև լրագրող ու ուսուցիչ: Համարվել է հումորից զուրկ, ոչ ռոմանտիկ անձնավորություն, բայց առաջարկել է հավի և ձվի պարադոքսի լուծման շատ հետաքրքիր տարբերակ, համաձայն որի՝ հավը այն միջոցն է, որով մեկ ձուն արտադրում է մեկ այլ ձու:

Սփենսերը կարևորում էր էմպիրիկ տվյալների օգտագործումը սոցիոլոգիայում առավել հիմնավորված դատողություններ ստանալու համար և գտնում էր, որ կա երևույթների երևացող կողմը և թաքնված կողմը, և գիտությունը, չնայած փորձում է բացահայտել պատճառները, սակայն մինչ այժմ կարողանում է ընդամենը նկարագրական դատողություններ անել, այսինքն՝ նկարագրել, թե ինչպես են տեղի ունենում որոշակի գործընթացներ կամ երևույթներ: Ըստ Սփենսերի սկզբունքային դիրքորոշման՝ իրական պատճառների մասին մենք չենք էլ կարող խոսել, և սոցիոլոգիայի իրական դիտարկումը հենց նկարագրական դաշտում է:

Աշխարհագրական ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ սարերն ու տարածական մեկուսացումը նպաստում են նեղ ազգայնական մտածելակերպի զարգացմանը և որևէ բան փոխելու ցանկության բացակայությանը: Եվ հակառակը, նրանք գտնում էին, որ այն երկրները, որոնք մուտք ունեն դեպի ծով կամ օվկիանոս, նրանք ավելի ճկուն են և առավել հակված նոր տարածությունների ուսումնասիրությանն ու նոր բաներ սովորելուն:

Գրականության ցանկ

1. Herbert Spencer, First Principles

2. Rumney Jay, Herbert Sencer’s sociology

3. Mike Hawkins, Social Darwinism in European and American Thought 1860-1945

4. Jerome H. Barkow, Missing the Revolution: Darwinism for Social Scientists

Դիտեք նաև՝

Search